ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախորդ շաբաթ Սպիտակ տանը եվրոպացի քաղաքական գործիչների հետ զրույցում առաջարկել է չինացի խաղաղապահներ տեղակայել Ուկրաինայում՝ որպես հակամարտության կարգավորման մաս, հայտնել է բրիտանական Financial Times թերթը՝ հղում անելով աղբյուրներին:
Ինչպես նշել է հրատարակությունը, չինացի խաղաղապահների գաղափարն աջակցություն չի ստացել եվրոպական երկրների և Ուկրաինայի շրջանում, որոնք մեղադրում են Պեկինին ռուսական ռազմարդյունաբերական համալիրին օգնություն ցուցաբերելու մեջ:
Թրամփի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը, իր հերթին, թերթին տված մեկնաբանության մեջ կեղծ է անվանել Ուկրաինա չինացի խաղաղապահներ ուղարկելու քննարկման մասին տեղեկությունները:
Օգոստոսի 25-ին Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Չինաստանը չի պլանավորում ռազմական զորակազմ ուղարկել Ուկրաինա՝ որպես անվտանգության երաշխիքների մաս:
Օգոստոսի 27-ին Թրամփը հայտարարել էր, որ կարող է լուրջ մաքսատուրքեր սահմանել և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի նկատմամբ, որպեսզի նրանց դրդի լուծել ուկրաինական ճգնաժամը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թրամփն օգոստոսի 15-ին Ալյասկայում շուրջ 3 ժամ բանակցություններից հետո հայտարարել էին, որ որոշ հարցերում առաջընթաց է գրանցվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







