Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:19

Կառավարությունը կվճարի 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված, զոհված կամ անհետ կորած անձանց հիփոթեքը պայմանով

Կառավարությունը կվճարի 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված, զոհված կամ անհետ կորած անձանց հիփոթեքը պայմանով

ՀՀ կառավարությունը պետական բյուջեից կվճարի 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված, մասնավորապես՝ պատերազմական գործողությունների հետևանքով զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված անձանց ընտանիքների բնակարանների հիփոթեքը։ Համապատասխան որոշումը կառավարությունն ընդունել է օգոստոսի 28-ի նիստում։

Որոշման նախագծում հստակեցրել են, որ ծրագրից կարող են օգտվել նշված խմբի այն ընտանիքները, ովքեր ՀՀ քաղաքացիություն են ձեռք բերել։ Ըստ գործադիրի՝ որոշումը պայմանավորված է տեղահանված ընտանիքներին բնակարանային ապահովության աջակցության միջոցառումների շրջանակի ընդլայնմամբ։

Կառավարությունից հստակեցրել են, որ տեղահանումից հետո նշված ընտանիքներն ԱՄԻՕ ԲԱՆԿ ՓԲԸ-ի միջոցով հիփոթեքային վարկավորմամբ Հայաստանում ձեռք են բերել անշարժ գույք և սկսած 2023 թվականի սեպտեմբեր ամսից՝ այդ վարկերի գծով ամսական մարումներ չեն իրականացվում։ Նշվում է, որ դա կարող է հանգեցնել բանկի կողմից գրավի առարկա հանդիսացող գույքերի բռնագանձման հաշվին վարկային պարտավորությունների մարման գործընթացի։

«Նախագծով առաջարկվում է ԱՄԻՕ ԲԱՆԿ ՓԲԸ-ի միջոցով ծրագրի՝ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած շահառուներին տրամադրված հիփոթեքային վարկերի ամսական մարումներն իրականացնել Հայաստանի պետբյուջեի միջոցներով։ Ընդ որում՝ որոշման ընդունման պահին ՀՀ քաղաքացիություն չունեցող շահառուների համար հիփոթեքային վարկերի մարման գործընթացը կմեկնարկի ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելուց հետո՝ հաջորդ ամսվա 20-ից»,- ասված է նախագծում։

Կադացեք նաև՝

Պետական աջակցությունով բնակարան ձեռք բերելու ուղեցույց՝ Արցախից բռնի տեղահանվածների համար
Ինչպե՞ս կարող են արցախցիներն օգտվել բնակարան գնելու աջակցության ծրագրից․ կառավարությունը հաստատել է կարգը
Կառավարությունն ընդլայնել է բնակավայրերի ցանկը, որով արցախցիները պետաջակցությամբ կարող են տուն ձեռք բերել

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+