Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:23

Այս նախագիծը պոզիտիվ հնարավորություն է նաև ՌԴ-ի և Իրանի համար, «Խաղաղության խաչմերուկ»-ը սա է. վարչապետ

Այս նախագիծը պոզիտիվ հնարավորություն է նաև ՌԴ-ի և Իրանի համար, «Խաղաղության խաչմերուկ»-ը սա է. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Հայաստանի որոշումը տարածաշրջանում ապաշրջափակման Միացյալ Նահանգների առաջարկը ընտրելու վերաբերյալ:

Նա շեշտել է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն առաջարկել են բոլոր գործընկերներին, այդ թվում՝ Ռուսաստանին, սակայն ԱՄՆ-ն է ցուցաբերել մեծագույն հետաքրքրվածություն: 

«Մենք այս տարի նախագահ Թրամփի վարչակազմի գործունեության մեկնարկից զգացինք ակտիվ հետարքրություն «Խաղաղության խաչմերուկ»  նախագծի նկատմամբ, և այդ ծրագրում ներդրումներ իրականացնելու ամերիկյան հետաքրքրությունը ակնհայտորեն տարբերվում էր։ Այս ամբողջ պրոցեսը կառուցվել է հենց «Խաղաղության խաչմերուկ» նախագծում ներդրումներ իրականացնելու ամերիկյան հետաքրքրության նկատմամբ», – ասել է նա:

Փաշինյանի խոսքով՝ ընտրությունը կանգ է առել ԱՄՆ-ի վրա այն պատճառով, քանի որ Վաշինգտոնը շատ ակտիվ էր՝ նախագահ Թրամփն անձամբ էր ներգրավված էր, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ն ակտիվ և կենդանի ըմբռնում է տեսել խնդրի շրջանակներում Երևանի արձանագրած սկզբունքների նկատմամբ:

«Խոսքը տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքի մասին է»,- ասել է վարչապետը։ 

Նա հավելել է, որ այս նախագծով ՀՀ-ն ՌԴ-ի, ինչպես նաև Իրանի հետ երկաթուղային կապ է ստանում, որը 30 տարի չկար, ինչը նա կարևորել է: 

Փաշինյանի ներկայացմամբ՝ այս նախագիծը պոզիտիվ հնարավարություն է նաև ՌԴ-ի և Իրանի համար: Նա չի համաձայնել այն մտավախությունների հետ, որ ԱՄՆ-ի ներկայությունը կարող է բացասաբար ազդել տարածաշրջանում Իրանի և Ռուսաստանի շահերի վրա:

«Կա մի տեսություն, որ իրադարձությունների նման զարգացումը խնդիր է ՌԴ-ի և Իրանի շահերի համար, բայց եկեք այլ տեսանկյունից նայենք` դա կարող է լավ հնարավորություն դառնալ ԱՄՆ-Ռուսաստան տնտեսական փոխգործակցության համար»,– ասել է վարչապետը: 

Նրա խոսքով՝ այս պահին գոյություն ունեն միայն այն փաստաթղթերը, որոնք ստորագրված են։ Այլ փաստաթուղթ, պայմանավորվածություն գոյություն չունի։ 

«Հետագայում ինչպիսին էլ լինեն լուծումները, որոնց շուրջ, իհարկե, կլինեն խոսակցություններ, դրանք պետք է տեղավորվեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության սկզբունքների շրջանակում, և փոխադարձությունը պետք է աշխատի»,– նշել է նա՝ չբացառելով, որ ներդրումային ընկերությունները կարող են ունենալ պահնորդական ծառայություններ։ 

Դա որևէ կերպ չի սահմանափակում Հայաստանի ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, դատաիրավական համակարգի լիազորություններն ու գործունեությունը, վստահեցրել է Փաշինյանը: 

«Որոշակի տարբերություններ կան, որովհետև մենք ուզում ենք ներգրավել օտարերկրյա ներդրողներ: Ադրբեջանը գուցե նաև այն պատճառով, որ ֆինանսական էական սահմանափակումներ չունի, հետաքրքրված չէ դրանով», — ասել է ՀՀ ղեկավարը: 

Նա հավելել է, որ եթե Հայաստանի և Ադրբեջանի տասնյակ հազարավոր քաղաքացիներ օգտվեն միմյանց տրանսպորտային ենթակառուցվածքներից, սկսվի այդ թվում՝ նաև երկկողմ առևտուրը, դա կլինի անվտանգության, խաղաղության և կայունության ամենահուսալի երաշխիքներից մեկը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ալիևը ԱՄՆ նախագահի Թրամփի միջնորդությամբ օգոստոսի 9-ին Վաշինգտոնում ստորագրեցին խաղաղությանը ձգտելու մասին (Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի համատեղ) հռչակագիրը` տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին, որով կողմերը համաձայնեցին ապաշրջափակել Հայաստանի Սյունիքի մարզով անցնող ճանապարհը «Թրամփի երթուղի հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» (TRIPP) ծրագրի շրջանակում։

Դրանից զատ, Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+