Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+11°
  • Կապան+12°
  • Սևան+6°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 12:37

Պարզ հնարք հոգեբանից՝ հաղթահարելու նույնիսկ ամենաուժեղ տագնապը

Պարզ հնարք հոգեբանից՝ հաղթահարելու նույնիսկ ամենաուժեղ տագնապը

Մեծ Բրիտանիայից կլինիկական հոգեբան Կիրեն Շնակը պատմել է, թե ինչ հնարքներով կարելի է հաղթահարել նույնիսկ ամենաուժեղ անհանգստությունն ու տագնապը, գրում է Doctorpiter-ը։

Արագ հանգստանալու ամենահայտնի միջոցներից մեկը խորը և դանդաղ շնչելն է, բայց, ըստ փորձագետի, այս մեթոդը կարող է չօգնել, եթե զգացմունքները գերակշռում են։

Այդ դեպքում հոգեբանը խորհուրդ է տվել թղթի վրա գրել ամենավատ սցենարը, օրինակ, որն է ձեր անհանգստությունից բխող ամենավատ բանը, որ կարող է պատահել: Հետո, նրա խոսքով, պետք է հակառակն անել՝ գրել լավագույն սցենարը, առավել դրական կամ հուսադրող արդյունքը, նույնիսկ եթե այն անիրատեսական է թվում:

Այս երկու քայլից հետո, երբ տրամաբանությունը խաղի մեջ է մտնում, հոգեբանը խորհուրդ է տվել նկարագրել այն սցենարը, որն առավել իրատեսական է թվում:

«Հետո ուշադիր կարդացեք ամեն ինչ, ավելի լավ է՝ բարձրաձայն: Այս մեթոդն օգնում է ձեր ուշադրությունը վախից տեղափոխել հնարավոր հեռանկարի վրա: Եվ նույնիսկ եթե դուք ի սկզբանե չեք հավատում լավագույն կամ իրատեսական սցենարին, միևնույն է, հանգստանում եք: Ի վերջո, այս կերպ դուք ուղեղին ցույց եք տալիս, որ իրադարձությունների զարգացման այլ տարբերակներ էլ կան»,- նշել է մասնագետը։

Հոգեբանը խորհուրդ է տվել անհանգստության նոպաների ժամանակ անշարժ չնստել, այլ գնալ զբոսանքի, յոգայի դասերի։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
  6. Հայաստանում գործարկվել է ռոբոտաշինության և արհեստական բանականության ARPI կենտրոնըՆոյեմբերի 22
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+