Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:02

ՊՆ-ն հերքեց Բաքվին, Պարգն անցավ «Եվրատեսիլի» եզրափակիչ, ԱԺ-ում հայհոյանքներ հնչեցին․ շաբաթվա լուրերն Armenia Today-ից

ՊՆ-ն հերքեց Բաքվին, Պարգն անցավ «Եվրատեսիլի» եզրափակիչ, ԱԺ-ում հայհոյանքներ հնչեցին․ շաբաթվա լուրերն Armenia Today-ից

Մայիսի 10-16-ը Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալբանիայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին:
  • Այստեղ նա հարցազրույց է տվել ադրբեջանցի լրագրողին ու հայտարարել, որ խաղաղության պայմանագրի նախագծում լուծվում են Հայաստանում և Ադրբեջանում բարձրացվող հարցերը:
  • Տավուշի Բերդ և Մովսես համայնքներում մայիսի 13-ին ադրբեջանական կրակոցների ձայներ են լսվել: ՊՆ-ն կրկին հերքել է հայկական զինուժի կողմից կրակ բացելու Բաքվի պնդումը:
  • Մայիսի 13-ին դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով մահացել է զինծառայող Կարեն Ավետիսյանը։
  • Մայիսի 14-ին խորհրդարանում կրքերը թեժացել էին իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև:
  • Մայիսի 13-ին ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան շենքի առջև ակցիա են իրականացրել հայաստանցի արտահանողները՝ հայտնելով, որ Ռուսաստան մեկնող բեռնատարներն արգելափակված են Վրաստանի մաքսային տարածքում։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ հավանաբար կմեկնի հարևան երկիր՝ խնդիրը տեղում լուծելու:
  • Մեկ այլ դժգոհություն էլ Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում է հասունացել: Այնտեղ մի քանի օր գործադուլ է տնօրենին հեռացնելու պատճառով։
  • Մարմարիկում կորած երկամյա երեխային դեռ չի հաջողվել գտնել:
  • Այս շաբաթ «Հոկտեմբերի 27»-ի գործով հարցաքննվել է Ժիրայր Սեֆիլյանը:
  • Հրապարակվել է նախագահ Սամվել Շահրամանյանի՝ Արցախի Հանրապետությունը լուծարելու հրամանագիրն անվավեր ճանաչելու փաստաթուղթը:
  • Ծոցի երկրներ այցելած ԱՄՆ նախագահը հանդիպել է նաև Սիրիայի առաջնորդի հետ: Այս պատմական հանդիպումից առաջ Դոնալդ Թրամփը հայտարարել էր՝ չեղարկում է Դամասկոսի դեմ պատժամիջոցները:
  • Պակիստանը և Հնդկաստանը մի քանի օրվա հարվածներից հետո հրադադար են հաստատել:
  • Այս շաբաթ Եվրոպայում կայացան «Եվրատեսիլ» մրցույթի կիսաեզրափակիչները: Հայաստանի ներկայացուցիչ Պարգն անցել է եզրափակիչ փուլ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+