Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 16:56

Պակիստանը և Հնդկաստանը հրադադար են հաստատել

Պակիստանը և Հնդկաստանը հրադադար են հաստատել

Հնդկաստանը և Պակիստանը համաձայնեցրել են հրադադարի ռեժիմը, հայտնել է Հնդկաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Վիկրամ Միսրին, փոխանցում է Hindustan Times-ը։

Ըստ գերատեսչության ներկայացուցչի՝ Պակիստանի ռազմական գործողությունների հրամանատարը զանգահարել է Հնդկաստանի ռազմական գործողությունների հրամանատարին: Զինվորականների բանակցությունների արդյունքում «համաձայնություն է ձեռք բերվել, որ երկու կողմերը հնդկական ստանդարտ ժամանակով ժամը 17:00-ից (Երևանի ժամանակով ժամը 15:30-ին) կդադարեցնեն կրակոցներն ու ռազմական գործողությունները ցամաքում, օդում և ծովում»,- ասել է Միսրին։

«Այսօր երկու կողմերին հրահանգներ են տրվել, թե ինչպես կատարել այդ համաձայնագիրը, իսկ ռազմական գործողությունների հրամանատարները կրկին կզրուցեն մայիսի 12-ին»,- նշել է Միսրին։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է, որ վերջին 48 ժամվա ընթացքում բանակցություններ են վարել Հնդկաստանի և Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետեր Նարենդրա Մոդիի և Շեհբազ Շարիֆի, Արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի, Ցամաքային զորքերի շտաբի պետ Ասիմ Մունիրի և Ազգային անվտանգության խորհրդականներ Աջիտա Դովալի և Ասիմ Մալիկի հետ:

«Ուրախ եմ տեղեկացնել, որ Հնդկաստանի և Պակիստանի կառավարությունները համաձայնել են անհապաղ դադարեցնել կրակը և բանակցություններ սկսել չեզոք տարածքում հարցերի լայն շրջանակի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Միջուկային ուժ ունեցող երկու հարևան պետությունների միջև լարվածությունը կտրուկ աճել է Հնդկաստանի Փահալգամ նահանգում ապրիլի 23-ի զինված հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել է 26 մարդ:

Մայիսի 7-ին Հնդկաստանը հայտարարել էր, որ հրթիռային հարվածներ է հասցրել Պակիստանի կողմից վերահսկվող տարածքներում գտնվող 9-ը թիրախի։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+