Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 17:02

Քաղաքապետարանից ասելու բան չունեն, հասկանո՞ւմ եք․ Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանները հրաժարվել են բեմ դուրս գալ

Քաղաքապետարանից ասելու բան չունեն, հասկանո՞ւմ եք․ Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանները հրաժարվել են բեմ դուրս գալ

Պատանի հանդիսատեսի թատրոնի աշխատակազմը գործադուլ է սկսել տնօրեն Էմին Թորոսյանի հեռացման պատճառով։ Դերասանները հայտարարել  են, որ բեմ դուրս չեն գա այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքապետարանից չգան ու չխոսեն իրենց հետ տնօրենի ազատման պատճառների մասին։ Ըստ ոչ պաշտոնական վարկածի՝ Թորոսյանին ազատելը պատճառաբանել են նրանով, որ նա քաղաքացիներին անվճար շատ հրավիրատոմսեր է տրամադրել։

Պարզաբանում ստանալու համար թատրոնի դերասաններն ակցիա են սկսել, որտեղ էլ հայտարարել են, որ կշարունակեն իրենց դերերը խաղալ միայն քաղաքապետարանի հետ հանդիպելուց հետո։

«Չի կարելի ուղղակի ասել՝ որոշել ենք հեռացնել ղեկավարին, հաջողությո՛ւն։ Այդպես չի լինի։ Մենք հարցեր ունենք, վստահաբար դուք էլ ասելիք ունեք, հատկապես՝ մեծ սերնդի մարդկանց, որոնք այս թատրոնի համար շատ բան են արել»,- ասել է դերասաններից մեկը։

Մեկ այլ երիտասարդ դերասան նշել է, որ ամենայն հարգանքով քաղաքապետարանի նկատմամբ՝ պահանջում են գալ քննարկման։

«Ասել եք՝ արեք»,- նշել է նա։ 

Ըստ այլ դերասանի՝ քաղաքացիներին տոմսերի տրամադրումը լոկ տնօրենին ազատելու առիթ է, այլ պատճառ կա։

«Պատճառը շատ ավելի խորն է, քան առիթը։ Եթե մենք դատի տայինք և շահեինք դատը, վաղը գալու էին, ասեին՝ էն մարտկոցը սխալ է դրված, տնօրե՛ն, հեռացար»,- ասել է Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասաններից մեկը։

Նա վստահ է՝ քաղաքապետարանը հանդիպում չի կազմակերպում, քանի որ ասելու բան չունի։

«Ամենամեծ սուտը՝ գրված է, որ Պատանի հանդիսատեսի թատրոնի կոլեկտիվը հրավիրված էր քաղաքապետարան և չեն եկել։ Բարձրաձայն ասում եմ՝ մենք այդ հանդիպման ժամանակ ունեինք տնօրեն։ Ոչ մեկը մեր տնօրենին չի հրավիրել կոլեկտիվի հետ միասին քաղաքապետարան։ Ավելին՝ դա ասվել է մեր հարգարժան կոլեգային՝ Իշխան Ղարիբյանին, թող 35 մարդ առանց տնօրենի գա հանդիպման։ Ինչո՞ւ առանց տնօրենի, քանի որ ասել են՝ տնօրենն ագրեսիվ է»,- պարզաբանել է դերասանը։

Նրա խոսքով՝ հրավիրատոմսերի 20%-ը կարող է անվճար տրվել քաղաքացիներին, սակայն միայն 9,6%-ն է տրվել հաշմանդամություն ունեցող երեխաների, ուսուցիչների, զինվորականների, թոշակառուների։

Թատրոնի դերասան Հրաչյա Գասպարյանը մայիսի 13-ին ասուլիսում հայտարարել էր, որ երկու ամիս թատրոնի հաշվետվություններն էին ստուգում և ոչինչ չեն կարողացել գտնել։

«Միակ բանը, որ գտան, այն էր, որ նա հրավիրատոմսեր է տվել քաղաքացիներին, և դրա համար հեռացնում են»,- պարզաբանել էր նա։

Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը մայիսի 13-ին տեղեկացրել էր, որ առաջիկայում թատրոնի կոլեկտիվի հետ կկազմակերպվի հանդիպում, որի ընթացքում կներկայացվի թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Մարգարյանը: Նրա ներկայացմամբ՝ նախատեսվում է իրականացնել Երևանի քաղաքապետարանի կողմից մշակված համալիր առողջացման ծրագիրը, որն իր մեջ ներառում է ինչպես թատրոնի շենքային պայմանների բարելավման, տեխնիկական վերազինման, այնպես էլ գեղարվեստական բովանդակության վերանայման և ստեղծվող մշակութային արտադրանքի՝ արդի պահանջներին համապատասխանեցման, պատանի հանդիսատեսին արվեստի և գրականության նոր նմուշների հետ ծանոթացման, թատերական ներկայացումների որակի բարելավման գործընթացը:

 
 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+