Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 16:08

«Իշխանությունը մտադիր չէ վերանայել արցախցիների սոցաջակցության ծրագիրը»․ ակցիա՝ կառավարության մոտ

«Իշխանությունը մտադիր չէ վերանայել արցախցիների սոցաջակցության ծրագիրը»․ ակցիա՝ կառավարության մոտ

Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, արցախցիները կառավարության մոտ ակցիա են իրականացրել՝ պահանջելով լուծել Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային խնդիրները, վերանայել սոցիալական աջակցության ծրագրերը և հրաժարվել Բաքվի դեմ հայցերը հետ կանչելուց։ Միևնույն ժամանակ՝ արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը տեղեկացրել է, որ իրենց ներկայացուցիչներին 17։00-ին հրավիրել են հանդիպել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ և քննարկել իրենց պահանջները։

Խորհուրդը նաև հայտնել է, որ 17։00-ի հանդիպմանը զուգահեռ՝ կառավարության դիմաց ինքնաբուխ հավաք է լինելու, որտեղ վերահաստատելու են իրենց պահանջները:

Արցախցի պատգամավոր Արամայիս Աղաբեկյանն ակցիայի ժամանակ ասել է, որ պահանջում են բոլորի համար նորից հասանելի դարձնել «40+10» սոցիալական աջակցության ծրագիրը։ Նրա տեղեկություններով, սակայն, իշխանությունները մտադիր չեն որևէ կերպ վերանայել դրանք։

«Ոչ մի ակնկալիք չկա, ավելին՝ ես ներքին ինֆորմացիա ունեմ, որ որոշակի փակ շրջանակներում քննարկումներ են տեղի ունեցել, որտեղ իշխանություններն ասել են, թե սոցիալական որևէ ծրագրում փոփոխություն չեն ուզում իրականացնել»,- հայտնել է Աղաբեկյանը։

Անդրադառնալով բնակարանային ծրագրին՝ նա ընդգծել է, որ առաջարկներն իրատեսական չեն, քանի որ արցախցիները, առաջին հերթին, աշխատանքի և ինտեգրվելու խնդիր ունեն։

«Նոր տեղափոխված մարդը, որը որոշակի հմտություններ չունի, դեռ պետք է որ աշխատանք փնտրի։ Կարծիք կա, թե արցախցիները միայն Երևանում են ուզում ապրել, բայց այդ խնդիրը միայն մեզ չի վերաբերվում։ Հարցն այն է, որ Երևանում աշխատատեղերն ավելի շատ են»,- ասել է նա։

Անդրադառնալով Ադրբեջանի դեմ հայցերը հետ կանչելու պայմանը կատարելու որոշմանը՝ պատգամավորն ընգծել է, որ առավելագույնը պետք է հնարավորինս խանգարել իշխանություններին և թույլ չտալ իրականացնել իրենց ծրագրերը։

Մարտի 29-ին արցախցիները հանրահավաք էին անցկացրել «Ազատության» հրապարակում՝ կառավարության այն որոշման դեմ, որով ապրիլի 1-ից բնակվարձի փոխահատուցում (40+10) կստանան ոչ թե բոլոր արցախցիները, այլ բռնի տեղահանվածների առանձին խմբեր։ Նրանք կառավարությանն իրենց պահանջները կատարելու համար 1 շաբաթ ժամանակ էին տվել։ 

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին «40+10» աջակցության ծրագիրն ապրիլից միայն հատուկ խմբերի համար շարունակելու մասին Հայաստանի իշխանությունների որոշումը չի քննարկվել Արցախի կառավարության և խորհրդարանի ներկայացուցիչների հետ։

Կարդացեք նաև՝

«Մեկ տարի առանց Արցախի». 2023թ․ ադրբեջանական հարձակման և բնիկ հայերի տեղահանության ժամանակագրություն

Բարձր հարկեր և աջակցության բացակայություն. ի՞նչ դժվարություններ ունի արցախյան բիզնեսը Հայաստանում

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+