Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:37

Հրադադարի խախտումների վերաբերյալ անհիմն մեղադրանքները հնարավոր ռազմական էսկալացիայի նախանշաններ են․ փոխնախարար

Հրադադարի խախտումների վերաբերյալ անհիմն մեղադրանքները հնարավոր ռազմական էսկալացիայի նախանշաններ են․ փոխնախարար

Բաքվի կողմից հրադադարի խախտումների վերաբերյալ անհիմն մեղադրանքները հնարավոր ռազմական էսկալացիայի մտահոգիչ նախանշաններ են, Վիեննայում Հայաստանի խնդրանքով հրավիրված ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը։

Նա նշել է, որ Բաքվի մեղադրանքները հստակ և ձևավորված մի գործելաոճի մաս են, երբ Ադրբեջանն ակտիվացնում է զինադադարի ենթադրյալ խախտումների վերաբերյալ ապատեղեկատվության քարոզչությունը՝ օգտագործելով այն տարածաշրջանում հետագա լարվածության արդարացում։ Դիվանագետը հավելել է, որ 2020 և 2023 թվականներին հայկական կողմը բազմիցս ԵԱՀԿ մասնակից պետությունների ուշադրությանն է ներկայացրել նմանօրինակ մարտավարության դեպքեր։

«Կեղծ տեղեկությունների միտումնավոր տարածումը և հրադադարի խախտումների վերաբերյալ անհիմն մեղադրանքները պարզապես ճշմարտությունը խեղաթյուրելու փորձեր չեն. դրանք հնարավոր ռազմական էսկալացիայի մտահոգիչ նախանշաններ են։ Այս մարտավարության նկատմամբ պետք է զգոն լինենք, կրկնապատկենք մեր ջանքերը՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված»,- ասել է փոխնախարարը։

Նա ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի կառույցների դադարեցման մասին՝ հավելելով, որ այս քայլը պետք է համահունչ լինի հակամարտության փաստացի և իրավական ավարտին:

«Մինսկի գործընթացի կառույցների հետագա գործունեության կարիք չի լինի այն պահից, երբ խաղաղության համաձայնագիրն ստորագրվի՝ պաշտոնական և ինստիտուցիոնալ կերպով արձանագրելով հակամարտության ավարտը: Հակառակ դեպքում՝ դա կնշանակի սայլը ձիուց առաջ դնել»,- նշել է փոխնախարարը:

Ըստ նրա՝ եթե Ադրբեջանը ցանկանում է վերջ դնել այս կառույցի գոյությանը, ապա ամենատրամաբանական և լեգիտիմ կարճ ճանապարհը համաձայնագրի ստորագրումն է:

Նա մտահոգություն է հայտնել նաև Ադրբեջանի սահմանադրության հետ կապված, քանի որ այն պարունակում է դրույթներ, որոնք ենթադրում են տարածքային հավակնություններ Հայաստանի նկատմամբ։

Փոխնախարարը նշել է, որ ՀՀ-ն չի բարձրացնում Ադրբեջանի սահմանադրությունը փոխելու հարցը, քանի որ խաղաղության համաձայնագիրը, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրվելուց, Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ Սահմանադրական դատարանների եզրակացությունը ստանալուց և վավերացվելուց հետո, կունենա ցանկացած ներքին օրենքի նկատմամբ գերակա իրավաբանական ուժ։

«Այս առումով՝ ցանկացած այլ հարցի առաջ քաշումը, որպես փաստաթղթի ստորագրման նախապայման, նշանակում է նվազագույնը խաղաղության հաստատման ձգձգում»,- շեշտել է նա։

Ադրբեջանը մարտի 16-ից հայտնում է Հայաստանի հետ սահմանին իր դիրքերի ուղղությամբ կրակոցների մասին։ ՀՀ պաշտպանության նախարարությունը մարտի 16-ին երեք անգամ հերքել էր Բաքվի այս տեղեկությունը։ Գերատեսչությունը հերքումներով էր հանդես եկել նաև մարտի 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին և 21-ին։ Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը 13 նման հաղորդագրություն է տարածել։

ՀՀ ՊՆ-ն ընդգծել էր, որ այս պահի դրությամբ՝ Բաքուն Երևանին չի փոխանցել ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման որևէ փաստական տվյալ կամ ապացույց: Մարտի 25-ին գերատեսչությունը, մեկնաբանելով սահմանային գոտում կրակոցների մասին ԶԼՄ-ների հաղորդագրությունները, հայտնել էր, որ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով պարբերաբար կրակոցներ են արձանագրվում, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+