Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 18:15

Պետք է խստացնել օրենքը․ «Շտապբուժօգնության» ՓԲԸ-ի տնօրենը՝ բժիշկներին բռնության ենթարկելու մասին

Պետք է խստացնել օրենքը․ «Շտապբուժօգնության» ՓԲԸ-ի տնօրենը՝ բժիշկներին բռնության ենթարկելու մասին

Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբեն Գրիգորյանն Armenia Today-ին մանրամասներ է ներկայացրել փետրվարի 24-ին կանչով Լեոյի փողոց ժամանած շտապօգնության բժիշկներին ծեծի ենթարկելու դեպքից։

Գրիգորյանի խոսքով՝ այն հասցեն, որտեղից կանչ է գրանցվել, ենթակայանից 400-500 մետր հեռավորության վրա է։

«Բժիշկները ժամանակին հասել են դեպքի վայր, սակայն, ինչպես հետո է պարզվել, միջադեպի մասնակիցները թմրանյութի ազդեցության տակ էին, և սկսել են անվայել բառերով խոսել բժիշկների հետ։ Հայհոյախառն են խոսել և արդեն պարզ է, թե ինչ իրավիճակ է ստեղծվել»,- մանրամասնել է Գրիգորյանը։

Նա ընդգծել է, որ բժիշկը ֆիզիկապես ուժեղ, նորմալ և հավասարակշռված մարդ է։

«Բժիշկը միջադեպի հետևանքով վնասվածքներ չի ստացել, ուժեղ տղա է, իրեն ծեծելը դժվար է։ Իր մասին դրական կարծիքներ կան»,- նշել է տնօրենը։

Գրիգորյանը, հիշելով նաև նախկինում բժիշկներին բռնության ենթարկելու դեպքերը, ասել է, որ կաչերի ժամանակ նաև լեզվակռիվներ են լինում։

«Նմանօրինակ դեպքերը կանխելու նպատակով պարտադիր է օրենքը փոխել և խիստ պատիժ սահմանել, ինչը թույլ կտա հետագայում կանխել բժշկի վրա ձեռք բարձրացնելու դեպքերը: Լեզվակռիվներն ու բանավեճերը կանխելու համար պետք է օրենքը խստացնել, որպեսզի բանը չհասնի ձեռքերին և բժիշկներ ծեծելուն»,- եզրափակել է տնօրենը։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել էր, որ փետրվարի 24-ին շտապօգնության բժիշկներ են բռնության ենթարկվել։ ՆԳՆ-ն ավելի ուշ հայտնել էր բժիշկներին ծեծի ենթարկած Արմավիր քաղաքի 37-ամյա և Մեծամոր քաղաքի 20-ամյա բնակիչների ձերբակալության մասին։ Իրավապահները ոչ սթափ վիճակում բժիշկներին ծեծի ենթարկածների մոտ թմրանյութ էին հայտնաբերել։

Փետրվարի 21-ին ՀՀ ՆԳՆ-ն տեղեկացրել էր, որ Շիրակի մարզի Ազատան գյուղում տարեց տղամարդու որդին մոխրամանով հարվածել էր հորն օգնություն ցույց տվող բուժաշխատողին։ Ոստիկանները ձերբակալել էին բժշկին բռնության ենթարկած 44-ամյա տղամարդուն։

2023-ի փետրվարին «Կապան» ԲԿ բուժօգնության տեղափոխված հիվանդներից մեկի հարազատները ծեծել էին հերթապահ բժշկին և շտապօգնության մեքենայի վարորդին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+