Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+7°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 22:34

Սեզոնային վիրուսներ, այդ թվում՝ կորոնավիրուսի տեսակներ են տարածվել. Հովակիմ Զաքարյան

Սեզոնային վիրուսներ, այդ թվում՝ կորոնավիրուսի տեսակներ են տարածվել. Հովակիմ Զաքարյան

Վիրուսաբան Հովակիմ Զաքարյանն Armenia Today-ի հետ հարցազրույցում գնահատել է Հայաստանում տարածված վիրուսների և «սեզոնային վարակների» իրավիճակը։

Նրա խոսքով՝ դրանց թվում են կորոնավիրուսի տեսակները, նոր շտամերը: Վիրուսաբանի դիտարկմամբ՝ COVID-19-ի ակտիվությունը սեզոնային բնույթ է ստացել։

Զաքարյանի կարծիքով՝ 2020-2021 թվականներին պետական ատյանները կարող էին ու պետք է ավելի արդյունավետ գործեին համավարակի դեմ պայքարում:

«Վիրուսի դեմ պատերազմում մենք չունեցանք հստակ ռազմավարություն»,- հայտարարել է վիրուսաբանը:

Փորձագետն ընդգծել է, որ չգիտի այն հարցի պատասխանը, թե Հայաստանը պատրա՞ստ է արդյոք հնարավոր նոր համավարակի կամ տեղային համաճարակի հաղթահարմանն ու արդյունավետ կանխարգելմանը:

Նման խնդիրների շարքում Զաքարյանը նշել է բնակչության ոչ բավարար տեղեկացվածությունը։ Նա ընդգծել է նաև հաշվարված հստակ քայլերի բացակայության մասին, ինչը կօգներ հասարակությանը տեղեկացված պահել։ Նա օրինակ է բերել 2024-ի ամռանը մարզերում «նեղոսի տենդի» տարածման ժամանակ պատկան մարմինների ոչ հետևողական քայլերը, հասարակությանը քաոտիկ իրազեկումը։

Նա նաև հայտարարել է նախարարության կողմից խորհրդատվական հիմունքներով վիրուսաբանների անբավարար ներգրավման մասին՝ վիրուսների դեմ պատերազմում միջոցառումների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

Վիրուսաբանն անդրադարձել է նաև տարածվող վիրուսներից պաշտպանվելու համալիր միջոցառումներին: Նա կարևորել է սեզոնային գրիպի դեմ պատվաստումները, քանի որ սեզոնից սեզոն գրիպի վիրուսը փոխակերպվում է։ Նրա խոսքով՝ մեկ տարի առաջ ընդունած պատվաստանյութն անզոր է պայքարել նոր սեզոնի գրիպի դեմ։

Զաքարյանը հավելել է, որ պատվաստումը չի նշանակում, որ մարդը վիրուսներով չի վարակվելու, այլ միայն թույլ է տալիս ավելի հեշտ տանել վիրուսի ախտանիշները։ 

Փորձագետի գնահատմամբ՝ դիմակներ կրելը, սոցիալական հեռավորություն պահպանելը և հիգիենայի պահպանումը կնվազեցնեն վարակի վտանգը:

Խոսելով բակտերիալ վարակների մասին՝ նա փաստել է, որ հակաբիոտիկների «կյանքը»՝ էֆեկտիվությունը, կարճ է:

«Դա նման է սպառազինության մրցավազքի. բակտերիաները հակաբիոտիկներին հակազդելու նպատակով մուտացիայի են ենթարկվում, այնուհետև դրանց դեմ նոր հակաբիոտիներ են ստեղծվում: Վտանգն այն է, որ որոշ բակտերիաներ մի քանի տեսակի հակաբիոտիկների համար անխոցելի են դառնում»,- ասել է Զաքարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+