Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդի վարակման դեպքերը հասել են 132-ի, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։
Սեպտեմբերի 13-20-ն ընկած ժամանակահատվածում վարակի դեպքերն աճել են 4-ով, մահվան դեպքերը չեն ավելացել։
Սեպտեմբերի 13-ին վարակի 128 դեպք էր գրանցվել Հայաստանում, տենդից մահացել էր 4 քաղաքացի։
Օգոստոսի 23-ին կենտրոնը ներկայացրել էր ուղեցույց, թե ինչպե՞ս խուսափել Արևմտյան Նեղոսի տենդից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







