Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:21

Արևմտյան Նեղոսի տենդը հանդարտեցման ուղղությամբ է գնում, ինչպես և սպասվում էր․ Ավանեսյան

Արևմտյան Նեղոսի տենդը հանդարտեցման ուղղությամբ է գնում, ինչպես և սպասվում էր․ Ավանեսյան

Արևմտյան Նեղոսի տենդը հանդարտեցման ուղղությամբ է գնում, և վերջին շաբաթում զգալի նվազում ենք տեսնում թե՛ թեստավորման հետ կապված վիճակագրական տվյալների, թե՛ դրական արդյունքների առումով, Armenia Today-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Ըստ նրա՝ նախարարությունը կանխատեսել էր սեզոնի հետ կապված համաճարակային իրավիճակի հանդարտեցումն ու հայտարարել դրա մասին։

«Մեր կողմից ներկայացվել էր, որ սեպտեմբերի վերջ-հոկտեմբերին մենք կտեսնենք նվազում։ Մեր կողմից աշխատանքները շարունակվում են, մարզային այցելությունները՝ նույպես»,- նշեց նախարարը։

Նա տեղեկացրեց, որ Հայաստանում կարմրուկի հետ կապված նույնպես բարենպաստ վիճակ է, տեղական բոլոր բռնկումները մարվել են։ 

«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում գրանցվել են միայն բերովի դեպքեր։ Այսինքն՝ տեղական բոլոր բռնկումները մարվել են, բայց պետք է աշխատանքները շարունակել, որպեսզի այդ բերովի դեպքերից հետո չունենանք տարածում»,- նշեց Ավանեսյանը։

Սեպտեմբերի 5-ի դրությամբ՝ Հայաստանում հայտնաբերվել էր տենդի 108 դեպք։ Օգոստոսի 23-ին կենտրոնը ներկայացրել էր ուղեցույց, թե ինչպե՞ս խուսափել Արևմտյան Նեղոսի տենդից։ Սեպտեմբերի 13-ի դրությամբ՝ Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել էր 4-ի։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+