Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:08

9-ամյա երեխայի առողջական վիճակում դրական դինամիկա կա․ ԱՆ-ն՝ հիվանդանոց տեղափոխված ընտանիքի մասին

9-ամյա երեխայի առողջական վիճակում դրական դինամիկա կա․ ԱՆ-ն՝ հիվանդանոց տեղափոխված ընտանիքի մասին

Բժշկական կենտրոն դիմած 7 հոգանոց ընտանիքի երեխաներից մեկը մահացել է, 9 տարեկան երեխայի առողջական վիճակում դրական դինամիկա կա, Armenia Today-ին հայտնել է Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։

Նա մանրամասնել է, որ հուլիսի 5-ին բժշկական կենտրոն է դիմել 7 հոգուց բաղկացած ընտանիք՝ հայրը, մայրը և 5 երեխաները։

«4 տարեկան երեխան «կլինիկական մահ» ախտորոշմամբ է դիմել, 9 տարեկան երեխան ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևան՝  «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր, այսօր արդեն նրա առողջական վիճակում դրական դինամիկա կա»,- նշել է Ծատրյանը։

Նրա խոսքով՝ ընտանիքի հայրը դուրս է գրվել, մայրը վաղը դուրս կգրվի։ Երեք երեխաները բուժօգնություն են ստանում մարզում, նրանց առողջական վիճակը լավ է։

Գերատեսչության մամուլի խոսնակը նշել է, որ դեռևս չեն կարող պարզել՝ սննդային թունավորո՞ւմ էր, թե՞ ոչ։ Նա հավելել է, որ լաբորատոր փորձաքննություն են իրականացնում սննդից և փսխման զանգվածից, պատճառը պարզ կլինի երկուշաբթի։

ԶԼՄ-ները հայտնել էին, որ հուլիսի 5-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում «Գորիս» բժշկական կենտրոն են տեղափոխվել Սյունիքի մարզի բնակիչներ 9-ամյա Մարիաննա Խ.-ն, 4-ամյա Լուիզա Խ.-ն՝ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ, իսկ հուլիսի 6-ին՝ նույն ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել նաև 11-ամյա էլեն Խ.-ն, 31-ամյա Անի Խ.-ն, 6-ամյա Ռամելա Խ.-ն, նորածին Անի Խ.-ն և 34-ամյա Գրիգոր Խ.-ն:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+