Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:38

Ո՞ւր գնալ Երևանում հունիսի 15-ին և 16-ին․ Armenia Today-ի ընտրությունը

Ո՞ւր գնալ Երևանում հունիսի 15-ին և 16-ին․ Armenia Today-ի ընտրությունը

Armenia Today-ի խմբագրակազմը հավաքել է ամենահետաքրքիր իրադարձությունները, որոնք տեղի կունենան այս շաբաթավերջին Երևանում։

«Լա Բոհեմ» օպերա

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հրավիրում է իտալացի կոմպոզիտոր Ջակոմո Պուչինիի «Լա Բոհեմ» օպերայի 4 գործողությամբ բեմադրությանը: Երաժշտական ​​ղեկավար և դիրիժոր՝ Դավիդե Մասիլյա (Իտալիա), դիրիժոր՝ Հարություն Արզումանյան։

Օպերան կկայանա հունիսի 15-ին՝ ժամը 18:00-ին։ Տոմսերի արժեքը 5000 դրամից սկսած։

Stand-up Ալեքսանդր Մալոյ

Կատակերգու Սաշա Մալոյը հրավիրում է հունիսի 15-ին կայանալիք իր ստենդ-ափին։ Կազմակերպիչները խոստանում են, որ այն կլինի արտահայտիչ ու զվարճալի։

Stand-up-ը կմեկնարկի ժամը 21:00-ին ARI STAND-UP CLUB-ում: Տոմսերի արժեքը 6000 դրամից սկսած։

Ջազ երաժշտության երեկո

Varpet.yerevan-ը համանուն սրճարանում կանցկացնի ջազային երեկո՝ դաշնակահար Կարեն Գրիգորյանի, սաքսոֆոնահար Դավիթ Պետրոսյանի և այլ երաժիշտների մասնակցությամբ։

Համերգը տեղի կունենա հունիսի 15-ին՝ ժամը 21:00-ին։ Մուտքն ազատ է։

Vintage մարկետ

Tut.plantstore ծաղկի խանութը կազմակերպում է վինտաժային մարկետ ռետրո և հնաոճ իրերի սիրահարների համար։ Կազմակերպիչները խոստանում են տոնական մթնոլորտ և հազվագյուտ գտածոների գանձարան:

Ցուցահանդեսը տեղի կունենա հունիսի 15-16-ը՝ ժամը 12:00-ն։ Մուտքն ազատ է։

Urban Երևան 

Green Green համայնքը հանդիպման է հրավիրում բոլոր նրանց, ովքեր մտածում են քաղաքի և շրջակա միջավայրի ճակատագրի մասին: Կխոսեն իրենց ծրագրերի մասին և կքննարկեն քաղաքի խնդիրները։

Հանդիպումը կկայանա հունիսի 16-ին՝ ժամը 16:00-ին։ Մուտքը՝ գրանցմամբ:

Քայլարշավ Տավուշում

Urban Armenia-ն արշավներ է կազմակերպում Տավուշի մարզում։ Ծրագիրը ներառում է կանաչ հայկական մարգագետիններ, Դիլիջան ազգային պարկի Դիմաց լեռան գեղատեսիլ տեսարանները, պիկնիկ լեռան վրա և օրվա վերջում ընթրիք տեղական սրճարանում:

Հունիսի 16-ին՝ ժամը 8:00-21:00-ն տեղի կունենա քայլարշավ: Տոմսերի արժեքը 24 000 դրամից սկսած։

Ամառային սեզոնի բացում 

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մոտ գտնվող «Մեդուզա» համալիրը հրավիրում է ամառային սեզոնի բացմանը դիջեյով և շոու ծրագրով։

Հավաքույթը տեղի կունենա հունիսի 16-ին՝ ժամը 20:00-ին։ Միջոցառման մուտքն ազատ է, լողավազանի մոտ արժեքը 20 000 դրամ է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+