Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:39

ՄԻՊ-ը չի այցելել․ կինը մանրամասներ է հայտնել ԱԺ-ի մոտ տեղի ունեցած բախման ընթացքում դաստակի վիրավորում ստացած ամուսնու մասին

ՄԻՊ-ը չի այցելել․ կինը մանրամասներ է հայտնել ԱԺ-ի մոտ տեղի ունեցած բախման ընթացքում դաստակի վիրավորում ստացած ամուսնու մասին

Հունիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի մոտ տեղի ունեցած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանության նետած նռնակներից ձեռքի վիրավորում ստացած տղամարդու կինը՝ Նաիրա Սահակյանը, մանրամասներ է հայտնել դեպքի ու ամուսնու առողջական վիճակի մասին։

Հունիսի 13-ին ՀՀ Առողջապահության նախարարությունն Armenia Today-ին տեղեկացրել էր տուժածի ձեռքի վիրահատության, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր տուժածի երեք մատների անդամահատման մասին։

Նրա խոսքով՝ Եսայիի վիճակը կայուն է, աջ ձեռքը լուրջ վնասվել է, նա վնասվածքներ է ստացել նաև մարմնի այլ հատվածներում։

«Բժիշկները սկզբից մտածել են ամբողջությամբ ամպուտացնել դաստակը, բայց հետո փորձել են ափը փրկել ու մատներից երկուսը հավաքել։ Որքանով ֆունկցիան կվերականգնվի, դեռ պարզ չէ»,- նշել է կինը։

Սահակյանի խոսքով՝ ձախ ձեռքն ափի հատվածում ևս վնասված է։ «Մարմնի տարբեր հատվածներում՝ գլխից մինչև ոտքեր, բեկորային վնասվածներ են, այրվածքներ։ Կրծքի և թևի հատվածում՝ համեմատաբար խորն են, կարեր են դրված»,- ավելացրել է նա։

Կնոջ խոսքով՝ Եսային նռնակը վերցրել է, քանի որ կողքին մի քանի նռնակներ են պայթել, այդ պահին մտածել է, որ պայթած նռնակի մաս է վերցնում, որ մարդկանց ոտքի տակից հանի։ Ըստ նրա՝ կադրերում ակնհայտ երևում է, որ ամուսինը չի շտապում։

Նա հերքել է այն պնդումները, թե ամուսինը ցանկանում էր նռնակը ոստիկանների կողմը նետել։ Կինը հավելել է, որ ՄԻՊ գրասենյակից որևէ արձագանք, այց չի եղել։ Սահակյանի խոսքով՝ երկրորդն օրն է անցել, անգամ դատաբժիշկ չի եկել։

Նա հավելել է, որ գրառում անելուց երկու ժամ անց զանգահարել է ՄԻՊ-ը և հայտնել, որ նման հարցերում այցերի և զանգերի պարտավորություն չունի և որ իր զանգը զուտ մարդկային է։

«Ասաց, որ զեկույց են պատրաստում նռնակների կիրառման համաչափության/անհամաչափության հետ կապված։ Ես էլ պատասխանեցի, որ, ցավոք, այս կառույցի հանդեպ վստահություն չունեմ, բայց ամեն դեպքում, հուսով եմ, որ զեկույցը կլինի անկողմնակալ»,- գրել է Սահակյանը։

Հունիսի 12-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը քաղաքացիներին ԱԺ շենքի մոտ հրավիրել էր հավաքի՝  կառավարության և վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ազգային ժողովում զուգահեռ տեղի էր ունենում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը, որին մասնակցում էր Փաշինյանը։ Հավաքի ընթացքում իրավիճակը լարվել էր և ոստիկանների ու ցուցարարների միջև բախումներ էին սկսվել։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել, ինչի հետևանքով կան վիրավորներ։ Քննչական կոմիտեն բախումների առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնել։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+