Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:39

ՀՀ-ի պաշտպանական կարողությունների զարգացման խնդիրը տարածաշրջանում ճիշտ բալանս ձևավորելն է. Փաշինյան

ՀՀ-ի պաշտպանական կարողությունների զարգացման խնդիրը տարածաշրջանում ճիշտ բալանս ձևավորելն է. Փաշինյան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանի դիմադրողականության բարձրացման գործում Ֆրասիայի ցուցաբերած օժանդակությունը:

Փաշինյանի խոսքով՝ երկրները պաշտպանության ոլորտում նոր հարաբերություններ են հաստատել, ինչն էական է տարածաշրջանում անվտանգություն և կայունություն ապահովելու համար:

«Այդ  առումով կան քննադատություններ, և ուզում եմ ընդգծել, որ ՀՀ-ն ճանաչում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը: ՀՀ-ի պաշտպանական կարողությունների զարգացումը որևէ կերպ չի կարող անհանգստություն առաջացնել. մեր միակ խնդիրը տարածաշրջանում ճիշտ բալանս ձևավորելն է և ՀՀ-ի լեգիտիմ, ինքնիշխան, միջազգային հանրության կողմից ճանաչված տարածքը, տարածքային ամբողջականությունը, անկախությունը պաշտպանելը, մեր երկրի դիմադրողականությունը բարձրացնելը»,- նշել է Փաշինյանը:

Նա ընդգծել է նաև Ֆրանսիայի առանձնահատուկ դերը ԵՄ-ի հետ ՀՀ-ի հարաբերությունների զարգացման գործում:

Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա աշխատանքային այցով Ֆրանսիա է մեկնել՝ մասնակցելու Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի աճյունը Փարիզի պանթեոնում ամփոփելու արարողությանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+