Cofix սրճարանների միջազգային բրենդը 2024 թվականին Հայաստանում վաճառակետերի թիվը կհասցնի 11-ի, հաղորդել է Retail պորտալը։ Հունվարի սկզբին «Երևան Մոլ» առևտրի կենտրոնում բացվել է մայրաքաղաքում առաջին Cofix սրճարանը։
«Փետրվարին մեկ այլ սրճարան՝ իր սեփական խոհանոցով, իր դռները կբացի քաղաքի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտա 1 հասցեում»,- նշել է Retail-ը։
Ըստ պորտալի՝ սրճարանների ճաշացանկը հարմարեցված է հայկական շուկայի համար, որի մշակմանը մասնակցել է իտալացի խոհարար Լուկա Կորլեոն։ Հայաստանը դարձել է Cofix-ի ներկայության յոթերորդ երկիրը, որի կետերը գործում են նաև Ռուսաստանում, Իսրայելում, Լեհաստանում, Բրազիլիայում, Բելառուսում և Ղազախստանում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







