Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների ընտանիքներում 72 երեխա է ծնվել, «Հումանիտար կենտրոնում» հայտնել է ՀՀ առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանը։
Փոխնախարարը նշել է, որ երեխաներից 37-ը ծնվել են Երևանում, 35-ը՝ մարզերում։
Նա հայտնել է, որ պայթյունի և ռազմական գործողությունների հետևանքով 167 անձ դեռևս շարունակում է բուժումը։
«167-ից 26-ի վիճակը ծանր է, 10-ինը՝ ծայրահեղ ծանր։ Վերջին շաբաթվա ընթացքում 80 բուժառու առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցից։ 19 բուժառու շարունակում է բուժումն արտերկրի տարբեր պետություններում»,- հայտնել է փոխնախարարը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, վերջին տվյալներով, 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա) կա։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







