Թաքնված կալորիաները հաճախ հենց այն սննդի մեջ են, որը սովորաբար ցածր կալորիականությամբ և առողջ ենք համարում: Thevoicemag.ru-ն առանձնացրել է սննդի և խմիչքի այն տեսակները, որոնք խանգարում են նիհարելուն։
Մրգեր
Մրգերի բաղադրությունը ներառում է մի շարք օրգանական և անօրգանական նյութեր՝ ջուր, հանքանյութեր, օրգանական թթուներ և հակաօքսիդիչներ: Հարկ է նշել, որ մրգերն առաջին հերթին ածխաջրերի աղբյուր են, որոնք հիմնված են շաքարի վրա։ Ամենաշատ կալորիաներն ունեն թուզը, խաղողը, բանանը, ավոկադոն, խուրման, մանգոն: Եթե հետևում ես կազմվածքին, ընտրեք կանաչ խնձոր, թուրինջ, բալ, սալոր կամ ձմերուկ։ Փորձեք գնել սեզոնային մրգեր և ստանալ առավելագույն վիտամիններ։
Սուրճ, ըմպելիք
Սերուցքով կամ պաղպաղակով սուրճը գայթակղիչ են ամռան շոգին, բայց մեկ բաժակի մեջ մոտ 400 կկալ և 40 գ ածխաջրեր կան, որոնք բալանսավորված սննդի մաս կազմելու լավագույն տարբերակը չեն: Ծանր սերուցքը, քաղցր օշարակները և հավելումները խմիչքները «շաքարային ռումբի» են վերածում։ Սրճարաններում խմիչքներ ընտրելիս նախապատվությունը տվեք առանց հավելումների տարբերակներին։
Յոգուրտներ
Յոգուրտների օգտակար հատկությունների մասին շատ կարգախոսներ խիստ չափազանցված են։ Հատապտուղների վառ նկարները և օրգանիզմի համար օգտակարության մասին բարձրաձայն դատողությունները, անկասկած, ուշադրություն են գրավում, բայց մի մոռացեք գնելուց առաջ ուսումնասիրել յուրաքանչյուրի բաղադրությունը։ E1442, E407 և E415 հավելումները ոչ մի օգուտ չեն բերում: Բացի այդ, դրանք կարող են մեծացնել արտադրանքի կալորիականությունը: Քաղցր յոգուրտները պարունակում են միջինը 3-4 ճաշի գդալ շաքար, այնպես որ նախապատվությունը տվեք բնական արտադրանքին՝ առանց հավելումների:
Հյութեր
Մեկ բաժակ բանջարեղենից կամ մրգերից ստացված հյութը պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ, որոնք մարմինն ակնթարթորեն կլանում է: Շատերը սիրում են նախաճաշը հյութով լրացնել, բայց բաժակ նարնջի ֆրեշը շաքարի բարձր պարունակություն ունի։
Սոուսներ
Գաղտնիք չէ, որ սոուսը հիանալի կերպով լրացնում է ցանկացած ուտեստ և բացահայտում դրա համը: Առանց սուոսի, օրինակ, «Կեսար» աղցանն այդքան սիրված չէր լինի բոլորի կողմից: Սոուսների մեծ մասում կան ներկանյութեր, կոնսերվանտներ, համի ուժեղացուցիչներ և կայունացուցիչներ, որոնք, չնայած անհրաժեշտ են արտադրության և պահպանման համար, սովորաբար ոչ մի օգուտ չեն բերում և, ընդհակառակը, կարող են բացասաբար ազդել ստամոքս-աղիքային տրակտի աշխատանքի վրա: Սոուսների կանոնավոր օգտագործումը կարող է հանգեցնել ստամոքս-աղիքային լորձաթաղանթների վնասմանը: Սոուսում առկա շաքարը նույնպես լավագույն կերպով չի ազդում կազմվածքի, մաշկի և օրգանիզմի վրա։ Կարևոր է, որ բաղադրության մեջ գերակշռեն բնական բաղադրիչները, իսկ շաքարավազը քիչ լինի։ Փորձեք ինքներս պատրաստել սոուսները։
Ֆիթնես-բատոններ
Ֆիթնես-բատոններ համարվում են առողջ խորտիկ, որը կարող եք վերցնել ձեզ հետ և ցանկացած վայրում հագեցնել ձեր քաղցը: Ածխաջրերի բարձր պարունակության շնորհիվ այդ բատոնները մեր մարմնին էներգիա և ուժ են տալիս: Բայց եթե համեմատենք կաթնային շոկոլադի սալիկի և նման բարի բաղադրությունը, ապա բացի կակաոյի առկայությունից, կարող եք չնկատել տարբերությունը։ Շաքարի, ճարպերի և ածխաջրերի ավելցուկի պատճառով, որոնք միշտ չէ, որ նշված են փաթեթավորման վրա, այդ բատոնները կարող են վերածվել բացարձակապես անօգուտ և բարձր կալորիականությամբ կերակուրի:
։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







