Երկրպագուները կրկին մեղադրել են Քիմ Քարդաշյանին ֆոտոշոփով արված լուսանկար հրապարակելու համար։ Այդ մասին գրում է Page Six-ը։
Skims-ի հիմնադիրը Instagram-ում հրապարակել է իր մի շարք լուսանկարներ մոր՝ Քրիս Ջեների, քույրերի՝ Քորթնի և Քլոե Քարդաշյանների, Քենդալ և Քայլի Ջենների հետ Սուրբ Ծննդյան երեկույթի ժամանակ:
Քարդաշյանների ընտանիքի շատ երկրպագուներ գովել են քույրերի տոնական տեսքը, սակայն նրանցից ոմանք նշել են, որ մի քանի լուսանկար խիստ ձևափոխված տեսք ունի։
«Ինչո՞ւ, իսկապե՞ս այդքան դժվար է միասին լուսանկարվելը: Ավելի դժվար չէ՞ դրանցից յուրաքանչյուրը ֆոտոշոփ անելը: Այս ընտանիքը շփոթեցնող է», «Դեմքի յուրաքանչյուր օվալ ֆոտոշոփ է արված, կարծես գլուխները կտրած-կպցրած լինեն», «Դուք բոլորդ ֆոտոշոփված տեսք ունեք։ Հատկապես Քիմը, կարծես մեկ այլ լուսանկարից լինի»,- մեկնաբանել են օգտատերերը։
Քիմ Քարդաշյանը չի արձագանքել երկրպագուների մեկնաբանություններին, սակայն սա առաջին դեպքը չէ, որ նրան մեղադրում են սոցիալական ցանցերի համար նկարները չարամտորեն խմբագրելու մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







