Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:04

ՀՀ-ն վերացնում է վտանգավոր ախտածինների նմուշները ԱՄՆ-ին փոխանցելու պարտադիր բնույթը

ՀՀ-ն վերացնում է վտանգավոր ախտածինների նմուշները ԱՄՆ-ին փոխանցելու պարտադիր բնույթը

Վերացվում է ՀՀ-ում վտանգավոր հարուցիչի բռնկման, համաճարակի կամ դրա հետ կապված վտանգի դեպքում  պահանջվող վտանգավոր ախտածինների նմուշները ամերիկյան կողմին փոխանցելու պարտադիր բնույթը։ Համապատասխան որոշում ընդունվեց կառավարությա դեկտեմբերի 1-ի նիստում։

Նշվում է, որ փոխանցումը կդառնա հայեցողական և կվերաբերի միայն հարուցիչ պարունակող ախտաբանական նյութին։

Նշենք, որ արձանագրությունը կարգավորվում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի միջև «Կենսաբանական զենքերի ստեղծման համար օգտագործելի տեխնոլոգիայի, ախտածինների և փորձառության տարածման կանխարգելման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրով։ Համապատասխան խմբագրական փոփոխություններ կատարվել են համաձայնագրի 4-րդ հոդվածի 5-րդ կետերում։  

Նշենք, որ ըստ դրույթի՝  նախատեսվում է իրականացնել հանրային առողջության հնարավոր վտանգների և սպառնալիքների բացահայտման, լաբորատոր կարողությունների զարգացման, մոնիթորինգի համակարգի ներդրման, ռիսկերի նվազեցման, բնակչության առողջապահական կրթման համապատասխան ծրագրեր, զարգացնել առողջապահության ոլորտում գիտական հետազոտությունների իրականացումը և արդյունքների ներդրումը գործնականում:

Նախատեսվում է նաև կատարելագործել վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական դիտարկման համակարգը՝ մասնավորապես դասեր քաղելով կորոնավիրուսային հիվանդության համավարակից, հնարավորինս ապահովելով երկրի տարածք վարակիչ հիվանդությունների ներմուծման ու տարածման կանխարգելումը, իմունականխարգելումը և ապահովելով իրական ժամանակում հիվանդությունների մասին տեղեկատվության հաղորդումը։

Հիշեցնենք, որ «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության դեպարտամենտի միջև կենսաբանական զենքերի ստեղծման համար օգտագործելի տեխնոլոգիայի, ախտածինների և փորձառության տարածման կանխարգելման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2010 թվականի սեպտեմբերի 3-ին և սեպտեմբերի 16-ին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+