Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:42

ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության կարևորագույն ոլորտներից է էներգետիկ բաղադրիչը. փորձագետ

ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության կարևորագույն ոլորտներից է էներգետիկ բաղադրիչը. փորձագետ

Հայաստանը կշարունակի խթանել ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու թեման: Այս մասին Armenia Today-ին տված հարցազրույցում ասել է ՄԱԿ-ի ազգային էներգետիկ փորձագետ Արա Մարջանյանը՝ մեկնաբանելով անցյալ շաբաթ կայացած ԵԱՏՄ երկրների միջկառավարական խորհրդի նիստի արդյունքները։

«Հայաստանը պետք է շարունակի մասնակցել այս հարցի շուրջ բոլոր բանակցություններին, հաշվարկի և հստակ նշի ռուսական բնական գազի գները ռուսական ռուբլու փոխանցման հետ կապված և որոշի բանկային խնդիրների հետ կապված հարցերը»,- ասաց նա։

Անդրադառնալով գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ձևավորման հեռանկարներին և այստեղ առկա խնդիրներին՝ Մարջանյանն ընդգծեց, որ այդ հարցը քննարկվում է արդեն 12 տարի, սակայն այս ուղղությամբ դեռևս արդյունքներ չկան։

Մարջանյանը դժվարացավ պատասխանել հարցին, թե ե՞րբ կողմերը կկարողանան կոնկրետ արդյունքների հասնել գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ձևավորման հարցում։ Պատճառների թվում նա նշեց գլոբալ գործընթացների տուրբուլենտությունը, որոնք ազդում են առաջնային էներգակիրների՝ հում նավթի և բնական գազի գնագոյացման վրա։

Մարջանյանը հիշեցրեց, որ ԵԱՏՄ երկրների վառելիքաէներգետիկ ոլորտում համագործակցությունը, այնուամենայնիվ, ինտեգրման վառ օրինակ է։ Դրա շնորհիվ Հայաստանը հետեւողականորեն ստանում է բնական գազ, հանրապետությունում ռուսական կապիտալի մասնակցությամբ ենթակառուցվածքային կարեւոր ծրագրեր են իրականացվում։ Նա առանձնացրեc նաեւ համագործակցությունը ատոմային էներգետիկայի ոլորտում, որը երկրի էներգետիկ ոլորտի ռազմավարական ուղղությունն է։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Երևանում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ էներգետիկ ոլորտում ԵԱՏՄ ընդհանուր ոլորտային շուկաների ձևավորումը անհրաժեշտ պայման է տնտեսական ինտեգրման ներուժն իրացնելու համար։

Գազի միասնական շուկան ԵԱՏՄ-ում պետք է սկսի գործել 2025 թվականի հունվարի 1-ից: Մինչև այս ամսաթիվը կողմերը պետք է որոշեն գնագոյացման և սակագնային քաղաքականության ձևավորման սկզբունքները։ Հաջորդ քայլը կլինի 2022 թվականին ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման միջազգային համաձայնագրի ընդունումը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+