Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:05

Փորձելով զսպել գնաճը՝ ԿԲ-ն սնանկացնում է տեղական բիզնեսը. տնտեսագետ

Վերջին օրերին դոլարի/եվրոյի կտրուկ արժեզրկման ներքին և արտաքին պատճառներ գոյություն ունեն, սակայն դա աղետալի իրավիճակ է ստեղծել տեղական արտադրության, արտահանողների և բնակչության համար։ Այս մասին իր Facebook-յան էջում գրել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

«Արտահանողների մի մասը արդեն տուժել է ռուսական ռուբլու արժեզրկումից, հիմա էլ մյուս մասը տուժում է դոլարի/եվրոյի արժեզրկումից։ Պաշտոնական վիճակագրությամբ՝ 2022 թվականի մարտին փետրվարի համեմատ Հայաստանից արտահանումը նվազել է 12,2 տոկոսով։ Հիմնականում տուժել են ալկոհոլային խմիչքների, պահածոների, սննդամթերքի, սիգարետի արդյունաբերական ընկերությունների արտահանումը։
Եվ ճիշտ հակառակը, ներկայումս շահում են ներկրող-մենաշնորհները(կարագ, ձեթ, ալյուր, շաքարավազ, բենզին և այլն), որոնք շարունակում են գին թելադրել շուկայում։

Հարկ է նշել, որ 2022 թվականի համար կենտրոնական բանկը նախանշել է 5,5 տոկոս գնաճ, սակայն փաստացի՝ հունվար-մարտ ամիսներին սպառողական գների ինդեքը կազմել է 7,8 տոկոս, այսինքն՝ ԿԲ-ն հեռու է իր նպատակից։ Մարտի 15-ին ԿԲ-ն կտրուկ ավելացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8 տոկոսից հասնելով 9,25։ Սա ևս նպաստեց դրամի արժևորմանը։ Սովորաբար ԿԲ-ն դրամի արժեզրկումը կանխելու համար տասնյակ միլիոն դոլարներ էր ներարկում տնտեսության մեջ, իսկ ներկայումս հիմնականում դիտորդի դերում է, շուկայից չի հանում օրական մոտ 10 մլն դոլարի ավելցուկը, ինչը հանգեցնում է դոլարի արժեզրկման։ ԿԲ-ում կանխատեսում են, որ այս իրավիճակում, եթե սկսեն մեծ քանակությամբ դոլար առնել շուկայից, ապա հնարավոր է դրամն արժեզրկվի, և գները սկսեն աճել։ Սակայն գներն շարունակում են աճել ի հեկճուկս ԿԲ-ի։ Իրականության մեջ խնդիրը գնաճ չէ, այլ մարդկանց եկամուտների անհամաչափ բարձրացումը։

ԿԲ-ն, փորձելով զսպել գնաճը, սնանկացնում է տեղական բիզնեսը։ Զուտ դրամավարկային գործիքներով հնարավոր չէ վերահսկել գները, մասնավորապես՝ 2022 թվականի առաջին եռամսյակում գյուղատնտեսության ոլորտի 5,4 տոկոս անկման հետևանքով առաջացող սննդամթերքի գնաճը ԿԲ-ն չի կարող կարգավորել, դա կառավարության խնդիրն է, որն ամբողջությամբ ձախողել է գյուղատնտեսական քաղաքականությունը։

Արժևորված դրամից տուժում են նաև դրսի տրանսֆերտներով ապրող ընտանիքները։ Մասնավորապես՝ եթե շաբաթներ առաջ դրսից ստացված 100 դոլարով 50000 դրամի չափով գնումներ կարող էր անել ընտանիքը, իսկ հիմա՝ 45000 դրամի, այսինքն՝ 10 տոկոս ավելի քիչ։ Ընտանիքների սպառման ծավալների նվազումը իր ազդեցությունն է թողնելու նաև առևտրի և ծառայության ոլորտների վրա։

Ամփոփելով՝ պետք է արձանագրել, որ Հայաստանում կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականություն գոյություն չունի կամ ուղղակի ստորադասվում է ֆինանսական համակարգի կարճաժամկետ շահերին»-գրել է տնտեսագետը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+