Դեկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող սահմանափակումները, որոնք սահմանել է Առողջապահության նախարարությունը, հետաձգվել են մինչև հունվարի 1-ը։ Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ ձմռան սկիզբ հանրային վայրեր, այդ թվում՝ բանկեր, մշակութային օջախներ ու սննդի ընդունման կետեր, հնարավոր չի լինի առանց ՊՇՌ թեստի բացասական պատասխանի կամ պատվաստման հավաստագրի մուտք գործել։
Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ սահմանափակումները կկիրառվեն 2022 թվականի սկզբից։
Նշենք, որ ՊՇՌ չհանձնելու բացառություններից մեկը պատվաստում անցած լինելն է։ Հայաստանում այս պահի դրությամբ պատվաստվել է 436 380 քաղաքացի, սակայն առաջին դեղաչափ ընդունել է 781 011 մարդ։ Նախարարը հավաստիացրեց, որ ընդհանուր 1 217 391 պատվաստումից միայն 79 դեպքերում է առողջական վիճակի վատթարացում եղել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







