ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը պատվաստվել է COVID-19-ի դեմ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Նախարարը խոստովանել է՝ պատվաստվել է, որովհետև ուզում է փրկել մարդկանց կյանքերը։
«Ես պատվաստվել եմ, որովհետև տնտեսական աճը հնարավոր է միայն կորոնավիրուսին հաղթելուց հետո»,- ասել է Վահան Քերոբյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ-ում շարունակվում են կորոնավիրուսի դեմ պատվաստումները։ Ըստ ԱՆ-ի՝ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 15-ի դրությամբ` կատարվել է 220236 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 144573, երկրորդ դեղաչափ` 75663։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







