Եվրամիությունը լրացուցիչ 35 միլիոն եվրո է հատկացրել ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի անդամ երկրների համար կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ գնելու համար:
Այս մասին, ինչպես հաղորդել է TACC-ը, հայտնել են Եվրահանձնաժողովի Լիտվայի ներկայացուցչությունից:
«Լրացուցիչ միջոցներն էապես կբարձրացնեն արևելյան գործընկերների պատվաստանյութեր գնելու հնարավորությունները և կստեղծեն բարենպաստ պայմաններ պատվաստանյութը փոխանցող ԵՄ երկրների ծախսերի փոխհատուցման համար», — ասված է հաղորդագրության մեջ:
«Արևելյան գործընկերություն» բազմակողմ ծրագիրը ԵՄ-ն սկսել է 2009-ին։ Դրա հիմնական նպատակը ԽՍՀՄ նախկին վեց հանրապետությունների` Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ տարածաշրջանային համագործակցության զարգացումն է:
Ուկրաինան, նոր կարգի համաձայն, կստանա ոչ թե 100 հազար, այլ 131 հազար, Մոլդովան՝ 26.5 հազար դեղաչափ: Որոշվել է Հայաստան ուղարկել 27.5 հազար դեղաչափ, որը օգնություն էր խնդրել մայիսին: Վրաստանը կստանա 15 հազար դեղաչափ, ինչպես նախատեսված էր ավելի վաղ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







