Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ այսուհետև պատվաստումային շարժական կայաններում հնարավոր է հերթագրվել ինչպես տեղում` էլեկտրոնային հերթագրման համակարգի միջոցով, այնպես էլ նախապես՝ «Earlyone» բջջային հավելվածի օգնությամբ: Հավելվածը ներդրվել է Առողջապահության նախարարության, ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի և «Earlyone»-ի համագործակցության արդյունքում:
Հավելվածը ներբեռնելուց հետո պետք է ընտրել «Առողջություն» բաժինը, այնուհետև` «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ», Վայր՝ «Հյուսիսային պողոտա»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







