Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:47

Լայնածավալ ռազմական գործողությունները շարունակել են վտանգել ԵԱՀԿ տարածաշրջանի անվտանգությունը․ ԵԱՀԿ-ում ՀՀ դեսպան

Հուլիսի 21-ին տեղի է ունեցել ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի (ԱՀՖ) ՀՀ նախագահության փակման նիստը: Ամփոփիչ ելույթով հանդես է եկել ԱՀՖ նախագահ, ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանը: Այս մասին հայտնում է ԵԱՀԿ-ում ՀՀ ներկայացուցչությունը։

Իր խոսքում դեսպան Պապիկյանը նշել է, որ Հայաստանը ստանձնել է ԱՀՖ նախագահությունն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո, երբ խաղաղությունն ու անվտանգությունը ԵԱՀԿ տարածաշրջանում վտանգված են: Այս առումով նա նշեց ՀՀ նախագահության գերակայությունների արդիականությունը և ընդգծեց Հայաստանի մոտեցումը, որ ԵԱՀԿ հանձնառությունների շարունակական և միտումնավոր խախտումները վտանգում են խաղաղությունը և հող նախապատրաստում ուժի կիրառման համար:

Դեսպան Պապիկյանը նշել է, որ ԱՀՖ ՀՀ նախագահության ընթացքում ԵԱՀԿ հանձնառությունների խախտումները, մասնավորապես, լայնածավալ ռազմական գործողությունները, շարունակել են վտանգել ԵԱՀԿ տարածաշրջանի, այդ թվում՝ Հարավային Կովկասի խաղաղությունը և անվտանգությունը:

Ամփոփելով Հայաստանի նախագահությունը՝ դեսպան Պապիկյանն անդրադարձել է վերջին երեք ամիսների ընթացքում կազմակերպված երկխոսություններին և քննարկումներին՝ առանձնացնելով ԵԱՀԿ շվեդական նախագահության հետ կազմակերպված համատեղ նիստն ահաբեկչության դեմ պայքարի թեմայով, որի ընթացքում քննարկվել են նաև Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Արցախի դեմ օտարերկրյա ահաբեկիչ մարտիկների օգտագործման վտանգները:

Ընդգծվել է, որ վստահության վերականգնման ԱՀՖ ՀՀ նախագահության գերակայության իրականացման համար անհրաժեշտ է դրսևորել քաղաքական կամք Հելսինկիի համագործակցության ոգուն համահունչ, և որ ներկայիս անվտանգային ճգնաժամի հաղթահարումը պահանջում է ոչ միայն խոսքեր, այլ նաև գործեր: Նա կարևորել է անկեղծ երկխոսությունը եվրոպական միասնական և անբաժանելի անվտանգության հարատև ապահովման առումով, ինչպես նաև ուժի կամ ուժի սպառնալիքի բացառումը՝ ընդհանուր սկզբունքների և հանձնառությունների հարգման և համագործակցության խթանման առումով:

ԵԱՀԿ մասնակից պետությունները շնորհավորել են Հայաստանին նախագահության հաջող անցկացման համար և շնորհակալություն հայտնել ՀՀ նախագահությանը՝ հետաքրքիր և բովանդակալից քննարկումներ կազմակերպելու համար:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+