Այսօր գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 656 նոր դեպք, իսկ ակտիվ հիվանդացության դեպքերը Հայաստանում 13 257 են, որոնցից 2000-ից ավելին գտնվում է հիվանդանոցներում։
Այս մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասաց առողջապահության նախարարի ԺՊ Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ երեկվա ընթացքում կորոնավիրուսից 6 մարդ է մահացել։
Ինչպես ասաց նախարարի ԺՊ-ն՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումը հասանելի է 18 տարին լրացած բոլոր քաղաքացիներին։ Հերթագրման կարգը հեշտացված է, անկախ գրանցման վայրից կարելի է հերթագրվել ու պատվաստվել։
Հետագայում նախատեսվում է շարժական կայանների գործարկում՝ քաղաքի բանուկ մասերում, որոնք ևս մեկ քայլով կարագացնեն պատվաստման գործընթացը։
Ավանեսյանը նաև նշեց, որ սա հրաշալի հնարավորություն է հետագայում արտերկիր մեկնելու համար, բացի այդ հնարավորություն է խուսափել մեր երկրի իզոլացումից։
Բերելով Բրիտանիայի և Իսրայելի օրինակը՝ Ավանեսյանն ասաց, որ ունենալով 50 տոկոսից ավել պատվաստում՝ բնակչության շրջանում կտրուկ իջել է կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







