Բժշկական համալսարանի և գործընկերներ կառույցների համատեղ ուժերի, ազգանվեր աշխատանքի արդյունքում Զինվորի տանը բացվեց Պրոթեզավորման կենտրոն։
Բացօթյա միջոցառմանը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, ողջունելով ներկաներին, բարերարներին շնորհակալություն հայտնեց աջակցության համար:
«Յուրաքանչյուրի փոքր և մեծ ներդրման շնորհիվ կարողացել ենք ձևավորել ազգային արժանապատվության կենտրոնը:
Այն կարող է դառնալ առանցք, որի շուրջ հասարակությունը պետք է ունենա համաձայնություն, տեսանելի արժանապատվություն՝ աշխարհին ի ցույց դնելով հայ զինվորի անկոտրում կամքն ու հասարակության միասնականությունը»,- ասաց բժշկական բուհի ղեկավարը՝ շեշտելով, որ առանձնահատուկ հպարտ է շենքի վերակառուցման և ձևավորման ընթացքում կենտրոնի ղեկավար Հայկուհի Մինասյանին աջակցելու և ամբողջ ճանապարհը համատեղ անցնելու համար:
Միջոցառման ընթացքում զինվորները շնորհակալագրեր հանձնեցին աջակիցներին և բարերարներին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







