Մենք 2020թ. բախվեցինք մի իրավիճակի հետ, երբ Հայաստանի դեմ միանգամից կռվում էին Ադրբեջանը, Թուրքիան, վարձկանները, Պակիստանը: Այս մասին այսօր Արմավիր կատարած այցի ժամանակ բնակիչների հետ հանդիպմանը նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա ակնհայտ իրողություն է: Այլևս պետք է հասկանանք, որ մեր անվտանգային մասշտաբները փոխվել են: Եվ, հետևաբար, մենք այդ անվտանգային սպառնալիքներին դիմակայելու նոր բանաձևեր պետք է գտնենք: Այդ սպառնալիքներին դիմակայելու ամենակարևոր բանաձևը, իմ կարծիքով, հայ-ռուսական համատեղ զորախումբն է, որն արդեն գոյություն ունի ՀՀ-ում: Եվ առաջիկա մեր անելիքներում, քննարկումներում պետք է մտածենք հայ-ռուսական համատեղ զորախումբն ավելի ուժեղացնելու ուղղությամբ՝ որպես տարածաշրջանային անվտանգության կարևորագույն բաղադրիչ»,-նշեց Ն. Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







