Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:28

Իշխանությունն արել է հերթական անթույլատրելի արարքը. հայտարարություն

Այլընտրանքային նախագծեր խումբը երկրում ստեղծված համաճարակային իրավիճակի վերաբերյալ հրապարակում է արել՝ հարցեր ուղղելով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին:

«Համաճարակային վիճակը երկրում տագնապային է՝ ամենօրյա չդադարող մահեր։ Հիվանդանոցներում տեղ չկա։ 

Պետությունը չի կարողանում պատվաստանյութ ձեռք բերել։ Պաշտոնապես արվել է 600 պատվաստում, ինչը մի փոքր գյուղի ծավալ է, և ավելի շատ փաստում է իշխանության տապալումն այդ գործում։

Պետությունը չունի միասնական քաղաքականություն՝ ստեղծված իրավիճակում, երբ իր քաղաքացիներն ամեն օր հիվանդանում են, մարդիկ մնացել են միայնակ՝ վարակի դեմ։
Պետությունը չունի սահմանափակումների և կանխարգելման որևէ քաղաքականություն, և պետական ենթակայության կառույցներն ու համակարգերը՝ մշակութային օջախները, քաղաքային տրանսպորտը, պետական հաստատությունները, դպրոցները և այլն, վարակի տարածման անսպառ աղբյուր են։ Պետությունը դարձյալ մի կողմ է քաշվել։

Երեկ տեղի ունեցավ «Արտավազդ» մրցանակաբաշխությունը՝ պետական մակարդակով, Օպերայի և բալետի ազգային թատրոնում։ Դահլիճում հակահամաճարակային վիճակը զրոյական մակարդակի էր՝ դահլիճի 90 տոկոսը առանց դիմակ, առանց սոցիալական հեռավորության, գրկախառնություններ, համբույրներ, և այս ամենը հեռարձակվում է համապետական ալիքով։

Այս միջոցառումով արձանագրվում է պետության անգործությունը։ Սա նշանակում է, որ միասնական իշխանություն Հայաստանում չկա։ Երեկվա միջոցառմանը օթյակում բոլորից մեկուսի նստած էին ԿԳՍՄ նախարարը և Երևանի քաղաքապետը։ Նրանք դիմակով էին և սոցիալական հեռավորություն էին պահպանում։ Իրենք՝ իրենց համար։ Սա նույնպես խոսում է երկրում միասնական իշխանության բացակայության մասին։

Պետությունը չի մտածում իր քաղաքացիների մասին, պետությունը չունի քաղաքականություն, պետությունը տվյալ պահին ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաներն ապրում են իրենց համար՝ իրենց ամառանոցներում, իրենց օթյակներում, միայն իրենց համար հասանելի պատվաստանյութերով։ Պետության բացակայությունը պայմանավորված է իշխանության լեգիտիմության զրոյական աստիճանով, ինչն իշխանությունը շատ լավ զգում է. վարչապետն իրեն շրջափակել է ոստիկանական զորքերով ու մտածում է բացառապես իր անվտանգության մասին, նախարարների ճնշող մեծամասնությանը ոչ ոք չի ճանաչում, ու նրանց խոսքը արժեք չունի, քաղաքապետ Հայկոն էլ արդեն 2 տարի է՝ չկա։

Իսկ առայժմ, շատ կարճ ժամանակ հետո, մենք կլսենք երեկվա «Արտավազդ» մրցանակաբաշխության տխուր հետևանքների մասին՝ նոր հիվանդներ և, ցավոք, մահեր։

Երեկվա միջոցառումից հետո պետք է լինեն հրաժարականներ, որովհետև իշխանությունն արել է հերթական անթույլատրելի արարքը։ Իսկ քանի որ հրաժարականներ չեն լինի, ապա մեզ մնում է հրապարակային երկու հարց ուղղել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին.

Հարց 1

Նույնիսկ չլինելով բժիշկ, Դուք հասկանու՞մ եք, որ «Արտավազդ» մրցանակաբաշխության ժամանակ չի պահպանվել հակահամաճարակային որևէ նորմ, Դուք գիտակցու՞մ եք, որ դա հանցագործություն է, որը կարող է բերել մահերի։ Դուք հասկանու՞մ եք, որ այս վարքագծով Հայաստանը տարանջատվում է քաղաքակիրթ աշխարհի նորմերից։

Հարց 2

Դուք հայտարարել եք, որ առ այս պահը 600 քաղաքացի ստացել է պատվաստանյութ։ Խնդրում ենք ասել՝ ի՞նչ հրապարակային մեխանիզմով է հայտարարվել պատվաստանյութ ստանալու հնարավորության մասին, ինչպե՞ս են ընտրվել մարդիկ, և խնդրում ենք հրապարակել ստացողների անունները։ Ի դեպ, օդում կախված լուրերի համաձայն՝ դրանց մեջ մեծ թիվ են կազմում գործող իշխանության ներկայացուցիչներն ու նրանց մերձավոր բարեկամները»,-ասված է հայտարարության մեջ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+