Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ կապված որոշ բժշկական կազմակերպությունների աշխատավարձերի հետ։ Նշենք, որ ավելի վաղ մամուլում շրջանառվում էին տեղեկատվություններ առ այն, որ բուժաշխատողները, այդ թվում՝ «Շտապօգնություն» ՓԲԸ-ի աշխատակիցները աշխատավարձ չեն ստացել։
«Բժշկական կազմակերպությունները կստանան ֆինանսավորում։ Որոշ կազմակերպությունների բուժաշխատողների աշխատավարձն ուշանալու առնչությամբ տեղեկացնում ենք, որ 2021 թվականի փետրվարի ընթացքում պետական պատվերի շրջանակներում մատուցված բժշկական օգնության և սպասարկման դեպքերի էլեկտրոնային փոխհատուցումը կիրականացվի բանկային 1 օրվա ընթացքում»,-ասված է հաղորդագրության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







