Նուր Սուլթանում Եվրասիական տնտեսական միության նախագահների հանդիպման օրն արդեն համաձայնեցված է։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել Է ԵՏՀ Կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան՝ հստակեցնելով, որ այն նախատեսված է մայիսի 21-ին, երբ Ղազախստանի մայրաքաղաքում տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը՝ պետությունների ղեկավարների մասնակցությամբ:
Խոսելով առաջիկա գագաթաժողովի օրակարգի մասին՝ նա հասկացրել է, որ պլանավորվում է քննարկել ծառայությունների միասնական շուկայի գործունեության հարցերը, անդրսահմանային շուկաներում մրցակցության վիճակի մասին զեկույցը, միության հիմնական գործընկերների հետ առեւտրատնտեսական համագործակցությունը և այլն:
Բացի այդ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին նախատեսվում է անցկացնել Եվրասիական տնտեսական համաժողովը։
Ինչ վերաբերում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, ապա այն նախատեսված է ապրիլի 30-ին Կազանում, տեղեկացրել է Մալկինան:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







