Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:28

Սա այսպես չենք կարող թողել. Տիգրան Աբրահամյանը՝ դիրքապահների հերթական տեսաուղերձի մասին

Հենակետ վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանն անդրադաձել է համացանցում տարածված տեսանյութին: 

Տ. Աբրահամյանը գրել է.

«Առաջնագծից դիրքապահները հերթական տեսանյութ/տեսաուղերձն են հրապարակել, այս անգամ՝ Կապանի ուղղությունից։ Նմանատիպ հրապարակումների վտանգավորության մասին կարելի է երկար քննարկել, բանավիճել, բայց բովանդակային առումով մի քանի փաստ անհրաժեշտ է արձանագրել։ 

Առաջին, նոր իրողություններով և նոր տեղակայվող հենակետերի անհրաժեշտությամբ պայմանավորված, պետք է առաջնային ձևակերպել, թե ո՞նց ենք պատկերացնում նոր առաջնագիծը, ինչ կահավորմամբ, տեխնիկական հագեցվածությամբ, կենցաղով և ստորաբաժանումներով։

Երկրորդ, հասկանալի է, որ դժվար է կարճ ժամանակում ունենալ այնպիսի պաշտպանական գիծ, որը ծառայության կրման և անվտանգության համար ցանկալի խնդիր կլուծի, բայց հրատապ քայլեր պետք է ձեռնարկվեն և սկզբնական փուլում նվազագույն պայմաններ ապահովել։

Երրորդ, միաժամանակ ակնհայտ է, որ զորքերում անձնակազմի հետ բացատրական, իրազեկման, բարոյահոգեբանական աշխատանքը պետք է ուժեղացնել։ Չորրորդ, տեսանյութում զինծառայողները խոսում են դիրքը թողելու հրամանի մասին, տեսանյութում նշվում է կոնկրետ դիրքի համարը և ասվում է, որ այն Կապան քաղաքի սահմանին է։

Թե ինչ հրամանի մասին է խոսքը և ինչ նպատակով է իջեցվել, նույնիսկ չեմ ուզում արձագանքել։

Հինգերորդ, տեսանյութում նշվում է, որ հրաման է իջեցված, որպեսզի դիրքում զինծառայողները մարտական հերթապահությունը կրեն առանց «մագազինի» (պահեստատուփ)։ Չմանրամասնեմ նման հրամանի հետևանքները։ Հուսով եմ, որ լավ չեմ հասկացել այն, ինչ լսեցի տեսանյութում։

Եվ վերջինը, սկսել են չզարմանալ ցանցում հայտնվող բազմաթիվ նմանօրինակ տեսանյութերից։ Նայեք, թե ովքեր են ներկայացնում երկիրը, ղեկավարում պաշտպանական համակարգը և ամեն ինչ օրինաչափ կթվա։ Ինչ խոսք, սա այսպես չենք կարող թողել»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+