Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+11°
  • Կապան+12°
  • Սևան+6°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 12:57

Պետք է ձգտել նրան, որ Հայաստանում քաղցկեղը չլինի դատավճիռ․ ՀՀ առողջապահության նախարար

Պետք է ձգտել նրան, որ Հայաստանում քաղցկեղը չլինի դատավճիռ․ ՀՀ առողջապահության նախարար

Փետրվարի 4-ն աշխարհում նշվում է որպես Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր։ Այս առիթով ՀՀ ԱՆ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը կազմակերպել է ամենամյա «Հայկական ուռուցքաբանական կոնգրես» գիտագործնական միջոցառումը: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։

Այս տարի այն կրում է «Խնդիրներ, ձեռքբերումներ, զարգացման տեսլական» խորագիրը: Նվիրված է Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարին, քաղաքականության և ռազմավարության խնդիրներին, իրականացվող միջոցառումներին և հետագա ծրագրերին: Հիվանդության կանխարգելման, վաղ ախտորոշման, բուժման նոր մեթոդներն ու մոտեցումները նույնպես քննարկման թիրախում են:

Նշենք, որ աշխարհում այս հիվանդության միջին վիճակագրական տվյալները, թե հիվանդացության, թե մահացության առումով, բարձր են: Կանխարգելում, հայտնաբերում, բուժում. Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր ելույթում հատկանշում է՝ պետք է ձգտել նրան, որ Հայաստանում քաղցկեղը չլինի դատավճիռ:

«Փետրվարի 4-ը ամբողջ աշխարհում նշվում է, որպես քաղցկեղի դեմ պայքարի օր՝ ևս մեկ անգամ ընդծելու, շեշտելու, թե ինչքան կարևոր ուղղություն է ուռուցքաբանությունը առողջապահական համակարգում։ Միջազգային վիճակագրական տվյալները վկայում են, որ աշխարհում տարեկան արձանագրվում են հիվանդացության շուրջ 12 միլիոն և մահացության 8 միլիոն դեպք։ Կանխատեսվում է, որ այդ թվերն ունեն աճի միտում»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:

Չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի հարցում վերջին տարիների ձեռքբերումները մեծ են: Առողջապահության նախարարն առանձնացրել է առաջնային օղակում ներդրված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերից մեկը՝ արգանդի վզիկի քաղցկեղի սքրինինգային միջոցառումներն ու վերջերս իրականացվող կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային փորձնական ծրագիրը, որը դեռևս երեք մարզում է ընթանում: Նախարարը հույս է հայտնել, որ այն կարդարացնի բոլոր սպասումներն ու կներդրվի նաև մյուս մարզերում:

Բարեփոխումներից մեկի համաձայն էլ 2019 թվականի հունվարից չարորակ նորագոյացություններով պացիենտների բուժումն իրականացվում է պետպատվերի շրջանակում:

«Ուռուցքաբանության ազգային կենտրոնից բացի հանրապետությունում ուռուցքաբանական ծառայություններ է մատուցում ևս 14 բուժհաստատություն»,-նշել է ՀՀ ԱՆ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը՝ հավելելով, որ ոլորտում առկա առողջ մրցակցությունը ստիպում է բարձրացնել ծառայությունների որակը:

Նշենք նաև՝ երկօրյա կոնգրեսին մասնակցում են ուռուցքաբանության ոլորտը ներկայացնող ականավոր բժիշկներ, ծառայությունների ղեկավարներ, ՀՀ Առողջապահության նախարարության, Առողջապահության ազգային ինստիտուտի և Երևանի պետական բժշկական համալսարանի ներկայացուցիչներ, մի շարք ԲԿ-ների ղեկավարներ, բժիշկ-ուռուցքաբաններ, հանրային առողջապահության մասնագետներ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ավինյանը պատրաստվում է ազատել քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետերի․ ԶԼՄՆոյեմբերի 28
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+