Հունվարի 16-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Ստորաբաժանումների հրամանատարական կազմը ստուգել է զինծառայողների պատրաստության աստիճանը, մարտական խնդիրների իմացությունը: Դիրքեր մեկնող անձնակազմը հրահանգավորվել է անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







