Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:28

Զերծ մնացեք կեղծ դրամահավաքներից. Այրվածքաբանության ազգային կենտրոնի հորդորը

«Համացանցում ակտիվորեն տարածվում են մարտական գործողությունների ժամանակ վիրավորում ստացած զինծառայողների լուսանկարներ դրամահավաքության կոչերով, այդ թվում՝ Այրվածքաբանության ազգային կենտրոնում այս պահին բուժում ստացող զինվորների»։

Այս մասին հայտարարություն է տարածել Այրվածքաբանության ազգային կենտրոնը։

«Ցանկանում ենք տեղեկացնել, որ մարտական գործողությունների ընթացքում տուժած քաղաքացիների և զինծառայողների բուժօգնությունը, այդ թվում՝ հետագա վերականգնողական բուժումը, իրականացվում է բացառապես անվճար՝ պետական պատվերի շրջանակներում:
Սիրելի՛ քաղաքացիներ, դրամահավաքներին մասնակցելուց առաջ խնդրում ենք ուսումնասիրել և հասկանալ դրանց նպատակները՝ զերծ մնալով կեղծ դրամահավաքներից, համոզվել, որ դրամահավաքը բուժման նպատակով չէ։
Կից տեղադրում ենք Հայաստանի Հանրապետությունից դուրս զինծառայողների բուժման կարգի հղումը․

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=116202…»,-նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ առողջապահության փոխնախարար Գեւորգ Սիմոնյանը հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ընթացքում տուժած քաղաքացիական անձանց եւ զինծառայողների համար բուժօգնությունը, ինչպես նաեւ հետագա վերականգնողական բուժումը Հայաստանում տրամադրվում են անվճար՝ պետպատվերի շրջանակներում: Իսկ Հայաստանի բժշկական կենտրոններում և հիմնարկներում պատերազմի հետևանքով վիրավորված և տուժած անձանց բուժման անհնարինության դեպքում արտերկրում հետագա բուժման բոլոր ծախսերը հոգում է պետությունը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+