Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:41

Ռուսական ռազմաբազայի օդաչուները գիշերային մարտական վարժանքներ են իրականացրել

Հարավային ռազմական օկրուգի օդաչուները «Էրեբունի» ավիաբազայում օրվա մութ ժամերին հետ են մղել պայմանական հակառակորդի գրոհները։ Այս մասին հայտնում են Հարավային ռազմական օկրուգից։

«Թռիչքային մարտավարական վարժանքների ընթացքում ռուսական ռազմակայանի օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիայի օդաչուները Հայաստանի պաշտպանության նախարարության օդաչուների հետ փոխգործակցություն են մշակել հետախուզական-հարվածային համալիրի միասնական համակարգում», — ասված է հաղորդագրության մեջ:

ՀՌՕ-ում նշել են, որ վարժանքի ընթացքում գնահատվում է երիտասարդ օդաչուների պատրաստումը, օդում օբյեկտների, շարժական և անշարժ ցամաքային թիրախների, զրահատեխնիկայի, ցածր արագությամբ և պայմանական հակառակորդի անօդաչու ինքնաթիռների հայտնաբերման և ճանաչման նորմատիվներն ու խնդիրները կատարելու նրանց կարողությունը:

Մամուլի ծառայությունից հայտնել են նաև, որ երկկողմ գումարտակային մարտավարական զորավարժության շրջանակներում նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումները հատուկ առաջադրանքներ կմշակեն «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում:

Վարժանքը սկսվել է նշանակված շրջաններ 30 և 100 կմ երթերով։ ՄՏՀ ստորաբաժանումները մշակում են զինամթերքի, վառելիքաքսուքային նյութերի, պարենի, իրային գույքի առաքման, վիրավորների տարհանման, սպառազինության և ռազմական տեխնիկայի վերականգնման վերաբերյալ երկու երկրների զորախմբերի թիկունքային ապահովման տարբեր տեսակներ:

Լրացուցիչ ռեսուրսներ տեղափոխելու և պայմանական վիրավոր զինծառայողներին տարհանելու համար օգտագործվում են «Էրեբունի» ավիաբազայի Մի-8ՄՏՎ դեսանտա-գրոհային ուղղաթիռները։
Երկկողմ համատեղ մարտավարական վարժանքն անցկացվում է ռուսական ռազմակայանի և ՀՀ պաշտպանության նախարարության մոտոհրաձգային ստորաբաժանումների կողմից:

Դրանց ներգրավված է երկու երկրների թռիչքային և ինժեներատեխնիկական կազմի շուրջ 500 զինծառայող և գործի է դրվել ավելի քան 50 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ Հայաստանի ռուսական ռազմակայանի ՄիԳ-29, Սու-25 և Սու-30ՍՄ շուրջ 20 ինքնաթիռները:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+