Երևանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում այսօր մահացել է Երևանի Ռայնիսի փողոցի 1-ին շենքի բնակիչ 41-ամյա Էդգար Մ-ն։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեի քառահարկ շենքում տեղի ունեցած պայթյունից մասնակի փլուզվել է հինգերորդ շքամուտքում գտնվող 12 բնակարան։
Փլատակներից դուրս էին բերել երկու տուժած քաղաքացի, որոնք հոսպիտալացվել էին «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։
Դանիելյանի փոխանցմամբ՝ մյուս տուժածի՝ Սվետլանա Ս․-ի (ծնված 1949 թ․) առողջական վիճակը կայուն ծանր է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







