Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+11°
  • Կապան+12°
  • Սևան+6°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 12:59

Արտաշատի բժշկական կենտրոնն արդեն վերադարձել է իր բնականոն աշխատանքին

Արտաշատի բժշկական կենտրոնն արդեն վերադարձել է իր բնականոն աշխատանքին

Արտաշատի բժշկական կենտրոնն արդեն վերադարձել է իր բնականոն աշխատանքին: ԲԿ-ն մարտի 31-ից վերապրոֆիլավորվել էր ինֆեկցիոն հիվանդանոցի և սպասարկում էր կորոնավիրուսով վարակված հիվանդներին:

Բուժկենտրոնի աշխատանքներին ծանոթանալու համար Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր այցելել է այնտեղ, հանդիպել բուժանձնակազմի հետ: Մարզպետը շնորհակալություն է հայտնել երկրի առաջ ծառացած այդ լրջագույն խնդիրը պատվով հաղթահարելու համար:

«Շնորհակալ եմ ուս ուսի տված պայքարելու համար: Իրողությունը ցույց տվեց, որ մեր առողջապահական համակարգը կարող է պայքարել բոլոր տեսակի վիրուսների դեմ, կարողանում ենք օպերատիվ արձագանքել, գտնել լուծումներ: Այս դժվարին ամիսներին հիվանդանոցի, կառավարության, առողջապահության նախարարության, ինչպես նաև մարզպետարանի ամենժամյա ակտիվ աշխատանքի շնորհիվ կարողացանք հաղթահարել դժվարին այս շրջանը: Եվ ես վստահ եմ՝ հետագայում ևս պատրաստ ենք դիմակայելու ցանկացած խնդրի»,- իր խոսքում ասել է մարզպետ Գարիկ Սարգսյանը:

Թիմին նվիրված ու եռանդուն աշխատանքի համար իր շնորհակալությունն է հայտնել նաև կենտրոնի տնօրեն Հայկ Համբարձումյանը:

«Մեր ծանր ու դժվարին աշխատանքի ընթացքում մենք մշտապես զգում ենք Ձեր աջակցությունը, պարո՛ն Սարգսյան, ինչը մեծապես օգնում է մեզ: Պատրաստ ենք այսուհետ ևս պատվով կատարելու մեր առաքելությունը»,- նշել է Հայկ Համբարձումյանը:

Նշենք, որ իր բնականոն աշխատանքին անցնելուց առաջ հիվանդանոցն ամբողջությամբ աշխատահանվել է, ամենայն խստությամբ պահպանվում են հակահամաճարակային բոլոր միջոցառումները: Բուժկենտրոնի առանձին մասնաշենքում գործում է մեկուսարան, որտեղ ժամանակավորապես կպահվեն կորոնավիրուսի առաջին ախտանիշներ ունեցող քաղաքացիները:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ավինյանը պատրաստվում է ազատել քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետերի․ ԶԼՄՆոյեմբերի 28
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+