«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը ներկայացրել է վերջին 6 ամիսների ընթացքում կատարված աշխատանքներն ու փոփոխությունները։
Ըստ այդմ, հիվանդանոցն ունեցել է՝
1. Շուրջ 11.000 պացիենտների բուժսպասարկում, ներառյալ 9000 հոգի ստացիոնար պայմաններում բուժվածներ և բուժվողներ, 2000-ը՝ ամբուլատոր։
2. Շուրջ 400 նոր աշխատատեղերի ստեղծում։
3. Հիվանդանոցի շենքային, գույքային համալրում, վերազինում և բարեկարգում։
4. Մոդուլային հիվանդասենյակների կառուցում։
5. Մահճակալային ֆոնդի և թոքերի արհեստական շնչառության սարքերի զգալի թվով համալրում։
6. Ճառագայթային ախտորոշման բաժանմունքի համալրում ՀՇ հետազոտության սարքով, և ՀՇ հետազոտության լայնածավալ իրականացում։
7. Թթվածնային կայանի կառուցում, հիվանդանոցի ընդհանուր հոսանքի ցանցի վերափոխում, բժշկական սարքավորումների համալրում։
8. Բաժանմունքների հիմնանորոգում, սանիտարահամաճարակաբանական նորմերին համապատասխան հիվանդասենյակների ավելացում»,- նշված է կենտրոնի գրառման մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







