Օգոստոսի 11-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի մարտավարական դաշտում հետախուզական ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել է ականների տեղադրման և ականազերծման գործնական պարապմունք։ Այս մասին հայտնում է պաշտպանության նախարարությունը։
Ստուգվել են հետախույզների՝ մարտավարական տարբեր իրավիճակներում առաջադրված խնդիրների կատարման ունակությունները, դաշտային վարժվածությունն ու ֆիզիկական դիմացկունությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







