Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 17:21

Վրաստանի կառավարությունը ևս 4 ամիս կմարի կոմունալների ծախսերը

Վրաստանի իշխանությունները ևս 4 ամիս կմարեն բնակչության մի մասի ծախսած գազի և էլեկտրաէներգիայի հաշիվները։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Գեորգի Գախարիան։

Նա նշել է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով քաղաքացիներից շատերը լուրջ վնասներ են կրել, ուստի իշխանությունները որոշել են աջակցել բնակչությանն այս բարդ շրջանում, գրում է Sputnik Georgia-ն։

«Վրաստանի կառավարությունը որոշել է երկարացնել կոմունալ ծառայությունների արտոնությունը ևս 4 ամսով՝ նոյեմբերի, դեկտեմբերի, հունվարի և փետրվարի համար։

Սուբսիդավորումը կիրականացվի նույն կերպ՝ կհատուցվի 200 կՎտ էլէներգիայի և 200 խմ գազի սպառումը։ Անկասկած, ապահովված բնակիչները կարող են հրաժարվել դրանից»,- ասել է Գախարիան։
Վրաստանում ամսական 200 կՎտ էլէներգիա է սպառում 1․2 մլն մարդ, պետությունը մոտ 17 մլն լարի (ավելի քան 5 մլն դոլար) կհատկացնի այդ անձանց կոմունալ ծախսերը վճարելու համար։ Մինչև 200 խմ բնական գազ սպառող բաժանորդները Վրաստանում 670,000 են։ Նրանց ծախսերը մարելու համար պետությունը կհատկացնի 27 մլն լարի (ավելի քան 8 մլն դոլար)։
Վրաստանի կառավարությունն ամբողջությամբ ֆինանսավորում է բնակիչների կոմունալ ծախսերը՝ մարտ ամսից սկսած։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+