«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները Չինարի գյուղում հայտնաբերել են հակառակորդի արձակած 122 մմ տրամաչափի Դ֊30 հրետանային արկ, հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
ՊՆ խոսնակը տեղեկացրել է, որ այն տեղափոխվել է անվտանգ վայր և վնասազերծվել, իսկ աշխատանքներն այդ տարածքում դեռ շարունակվում են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







