Հայաստանի «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը հրապարակել է 2020 թվականի հուլիսի 17-24-ն ընկած ժամանակահատվածում ստացված նվիրատվությունների մասին տեղեկատվությունը:
«Շուրջ 293,023,842 ՀՀ դրամ, որից կայքի միջոցով` 22 %-ը, Paypal-ի միջոցով ` 10%-ը, բանկային փոխանցման միջոցով՝ 68%-ը
•Ավելի քան 2950 նվիրաբերություններ, որից կայքի միջոցով` 60%-ը, Paypal-ի միջոցով` 23%-ը, բանկային փոխանցման միջոցով՝ 17%-ը», -ասված է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ
ավելի քան 2950 նվիրաբերությունները կատարվել են շուրջ 53 երկրներում բնակվող մեր հայրենակիցների կողմից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







