Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:56

Տավուշի համայնքների բնակիչներին այլ վայր տեղափոխելու անհրաժեշտություն չկա. Չոբանյան

Տավուշի համայնքների բնակիչներին այլ վայր տեղափոխելու անհրաժեշտություն չկա. Չոբանյան

Այսօր ունեցել ենք հերթական խաղաղ օրը, որևէ հրետակոծություն չի եղել մեր բնակավայրերի ուղղությամբ և բնակիչները հնարավորություն են ունեցել վերադառնալ իրենց առօրյա աշխատանքին։ Այս մասին այսօր Տավուշի տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

«Երեկ օրվա վերջում ավարտել ենք ենթակառուցվածքային վերականգնողական աշխատանքները՝  ջրագծային և ոռոգման համակարգերի վերականգնումը, որը հնարավորություն է տվել, որ մարդիկ շարունակեն իրենց գյուղատնտեսական աշխատանքները»,-նշել է մարզպետը։

Չոբանյանը հայտնել է նաև, որ իրականացվել են նաև հետևանքների գույքագրման աշխատանքններ, սակայն ամբողջական գնահատում կլինի միայն մեկ շաբաթվա ընթացքում: «Առանձնացրել ենք 12 տուն ՝ 6 տուն Այգեպար գյուղում և 6 տուն Ներքին Կարմիրաղբյուրում, որտեղ կարող են սկսել վերականգնողական աշխատանքները: Երեկ արդեն երկու բնակարաններում սկսել են վերականգնողական աշխատանքններ և երկուշաբթի կունենանք երկրորդ խմբաքանակը և շինարարները արդեն կմտնեն աշխատելու»,-նշել է մարզպետը:

Նրա փոխանցմամբ՝ եկող շաբաթվա վերջում կլինեն առաջին վերականգնված բնակարանները և տները: Այսօրվա գույքագրման ժամանակ հայտնաբերվել են մի  շարք ավերածություններ, որոնք եղել են ոչ թե վերջին հրետակոծությունների ժամանակ, այլ նախկին տարիներին, այդ թվում նաև 90-ական թվականներից սկսած: Նման դեպքերը ևս ներառելու են գույքագրման գործընթացում և շինարարական աշխատանքներում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+