Տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Արցախում կորոնավիրուսային /COVID-19/ վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ուժերի վարչության, ինչպես նաև շրջանային ԱԻ բաժինների կողմից մայրաքաղաք Ստեփանակերտում և շրջաններում շարունակվում են իրականացվել ախտահանման աշխատանքներ։
Ախտահանվում են խաղահրապարակները, հասարակական տրանսպորտային միջոցները, շենքերի բակերը՝ ներառյալ մուտքերը, ինչպես նաև քաղաքի բանուկ հատվածներն ու հասարակական նշանակության շենք շինությունները՝ հարակից տարածքներով։
Այդ միջոցառումների շրջանակում այսօր ախտահանման աշխատանք է իրականացվել նաև «Արցախի հանրային հեռուստառադիոընկերություն» ՓԲԸ-ում։
Նշենք, որ վարակի տարածումը կանխելու միջոցառումները կրում են շարունակական բնույթ։ Բոլոր հսկիչ անցագրային կետերում ախտահանվում են Արցախ տարածք մուտք գործող տրանսպորտային միջոցները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







