Այսօր երեկոյան կայացած ճեպազրույցի ժամանակ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ղեկավար Արծրուն Հովհաննիսյանը խոսել է Բաքվի հերթական տեղեկատվական «գլուխգործոցի» մասին:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից, ի պատասխան հայկական տիրույթում մասնավոր, անհատ մարդկանց կողմից Ադրբեջանի տարբեր ռազմավարական օբյեկտների հարվածներ հասցնելու հայտարարություններին, պաշտոնապես հայտարարվեց Մեծամորի ատոմակայանին հարվածելու մասին: Որևէ պաշտոնական հաղորդագրություն, հայտարարություն մեր կողմից չի եղել քաղաքացիական, ռազմավարական կամ ոչ ռազմավարական օբյեկտի հարվածելու մասին: Ավելին, նույնիսկ ադրբեջանական գյուղերում որևէ տուն չի թիրախավորվում մեր զինված ուժերի կողմից»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ ուրախ է քաղաքական գործիչների, դիվանագիտական կորպուսի, մտավորականների կողմից համապատասխան օղակներում հարցի բարձրացման համար, «որովհետև դա հանցագործություն է և շատ կարևոր եզրակացության տեղիք պետք է տա»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







